Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ զինված ուժերի համագործակցության հարցերՊաշտպանության նախարարությունում քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ զինված ուժերի համագործակցության հարցեր
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը
Մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն լավագույն 500-ի շարքում․ Ժաննա Անդրեասյան Մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն լավագույն 500-ի շարքում․ Ժաննա Անդրեասյան
Ֆիդան. Թուրքիան ակնկալում է Հարավային Կովկասում սկսել տարածաշրջանային համագործակցության նոր փուլ Ֆիդան. Թուրքիան ակնկալում է Հարավային Կովկասում սկսել տարածաշրջանային համագործակցության նոր փուլ
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Զախարովա․ ԵՄ հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվելԶախարովա․ ԵՄ հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել
Ընդդիմադիր․ Հայաստանում իշխանափոխությունը բավական արագ տեղի կունենաԸնդդիմադիր․ Հայաստանում իշխանափոխությունը բավական արագ տեղի կունենա
Արա Զոհրաբյանը վերանշանակվել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտորԱրա Զոհրաբյանը վերանշանակվել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտոր
Զախարովան ՝ ՀԱԵ դեմ արշավի մասին. Եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները դարերով անիծված կլինենԶախարովան ՝ ՀԱԵ դեմ արշավի մասին. Եկեղեցու նկատմամբ հալածանքներին մասնակցողները դարերով անիծված կլինեն
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը չի կայացելՆարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը չի կայացել
ԱՊՄՀ-ը և ՀՌՀ-ը բացել են ռուսաց լեզվի համատեղ գիտամեթոդական լաբորատորիաԱՊՄՀ-ը և ՀՌՀ-ը բացել են ռուսաց լեզվի համատեղ գիտամեթոդական լաբորատորիա
Երդվել նորովի. ընդունվել են Երդվել նորովի. ընդունվել են "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքում փոփոխությունները
Հայաստանում կհայտնվեն Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներՀայաստանում կհայտնվեն Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ
Երևանում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Ազգային ժողովում հերթական անգամ կրքեր են բորբոքքվելԱզգային ժողովում հերթական անգամ կրքեր են բորբոքքվել
Ադրբեջանցի փորձագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը չի անվանել Ադրբեջանցի փորձագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը չի անվանել "Արևելյան Զանգեզուր"
ԱԺ փոխխոսնակ․ Հայաստանում ռուսական ռազմակայանը պահելը բավականին թանկ է նստումԱԺ փոխխոսնակ․ Հայաստանում ռուսական ռազմակայանը պահելը բավականին թանկ է նստում
Հայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները ՀայաստանումԲացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ ու գործիչներ բողոք են հայտնել օկուպացված ԼՂՀ օտարերկրյա դիվանագետների այցի կապակցությամբ։Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ ու գործիչներ բողոք են հայտնել օկուպացված ԼՂՀ օտարերկրյա դիվանագետների այցի կապակցությամբ։
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ»Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ»
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Նյու ՅորքումՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Նյու Յորքում
Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքին վերադարձվել է 89,1 քառակուսի մետր մակերեսով 2 հողակտորՀայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքին վերադարձվել է 89,1 քառակուսի մետր մակերեսով 2 հողակտոր
Մահացել է լեգենդար «Արարատ-73»-ի կազմի ֆուտբոլիստ Սերգեյ ՊողոսյանըՄահացել է լեգենդար «Արարատ-73»-ի կազմի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Նարեկ Կարապետյան. Հայաստանում արցախցիների խնդիրների լուծման համար պետք է լինի մեկ հիմնական կառույցՆարեկ Կարապետյան. Հայաստանում արցախցիների խնդիրների լուծման համար պետք է լինի մեկ հիմնական կառույց
Bloomsbury հրատարակչությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարների հիմնարար ուսումնասիրությունը։Bloomsbury հրատարակչությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարների հիմնարար ուսումնասիրությունը։
ԱԺ նիստում շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումներըԱԺ նիստում շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումները
Yerevan Fashion Week 2026-ը կանցկացվի «Վարդագույն քաղաք Երևան» հայեցակարգով՝ ի պատիվ Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան օրվաYerevan Fashion Week 2026-ը կանցկացվի «Վարդագույն քաղաք Երևան» հայեցակարգով՝ ի պատիվ Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան օրվա
Կոբախիձեն բանավեճի ընթացքում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմային և ուշագրավ դիտարկումներ արելԿոբախիձեն բանավեճի ընթացքում անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմային և ուշագրավ դիտարկումներ արել
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող երկու հողամասեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող երկու հողամասեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Երևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»Երևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»
«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրությունների միջոցով պայքարելու է ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման համար․ Մանե Թանդիլյան«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրությունների միջոցով պայքարելու է ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման համար․ Մանե Թանդիլյան
ԲՀԿ․ Չնայած բռնաճնշումներին՝ շարունակելու ենք մեր դերը խաղալ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքումԲՀԿ․ Չնայած բռնաճնշումներին՝ շարունակելու ենք մեր դերը խաղալ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում
Միխայիլ Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները «անցողիկ» է անվանելՄիխայիլ Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները «անցողիկ» է անվանել
Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԵրևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննի հանրապետության քաղաքացիներին ընտրություններում ձայնի իրավունքից զրկելու նոր կարգավորումների սահմանադրականությունըՀայաստանի Սահմանադրական դատարանը կքննի հանրապետության քաղաքացիներին ընտրություններում ձայնի իրավունքից զրկելու նոր կարգավորումների սահմանադրականությունը
ANCA․ ԱՄՆ Պետդեպարտամենտը, թաղելով Ադրբեջանի հանցագործությունները, այժմ պարում է Արցախում հայկական գերեզմանների վրաANCA․ ԱՄՆ Պետդեպարտամենտը, թաղելով Ադրբեջանի հանցագործությունները, այժմ պարում է Արցախում հայկական գերեզմանների վրա
ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների շուրջ
Սևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջՍևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ
Հայաստանի դատախազությունը ցանկանում է բռնագանձել ՀՖՖ նախկին նախագահի հյուրանոցն ու առանձնատունըՀայաստանի դատախազությունը ցանկանում է բռնագանձել ՀՖՖ նախկին նախագահի հյուրանոցն ու առանձնատունը
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չի ստացելՌուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չի ստացել
Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանՀայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորություններըՀայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորությունները
Երևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցերԵրևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցեր
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքինՌուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին
Երևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունըԵրևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը
ՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբ
Հայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
"Ուժեղ Հայաստանը" նոր մամուլի քարտուղար ունի
Հայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրելՀայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել
Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոնՄեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոն
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները
Վրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանըՎրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերինՄագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերին
Երևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԵրևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ընդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալԸնդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալ
Կարդալ ավելին




Հանրապետական. ՀԱԿ անդամները, ովքեր ավելի վաղ գտնվել են նախկին կառավարող ՀՀՇ կուսակցության կազմում, իշխանության են եկել միմիայն չուստերով, բայց արագ հարստացել են
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:37

 Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան կոչ է անում Հայ ազգային կոնգրեսի անդամներին, որում համախմբվել են ՀՀՇ նախկին կառավարող կուսակցության անդամները, նախքան քաղաքապետ Տարոն Մարգարյանին կաշառակերության մեջ մեղադրելու պահանջով Գլխավոր դատախազությանը դիմելը հիշել իրենց կառավարման տարիները:

ՙԹող նրանք հիշեն, թե ով են եղել, ինչպես են իշխանության եկել միմիայն չուստերով, ինչպես փոշիացրել ազգային հարստությունը, փլուզել արդյունաբերությունը, իսկ իրենք հարստացել՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, նախկին կառավարող ռեժիմի ներկայացուցիչները փորձում են իրենց աշխատանքային փորձը ՙբարդել՚ ուրիշների, օրինակ` Տարոն Մարգարյանի վրա:

Խոսելով Մարգարյանի հայտարարագրած հսկայական եկամուտների մասին`քաղաքապետի 130 հազար դրամ պետական աշխատավարձի պարագայում, Սահակյանը հավաստիացրել է, որ այդ ամենը վաստակվել է ՙչափազանց շատ աշխատանքի՚ շնորհիվ: ՙԺամանակի ընթացքում Մարգարյանների ընտանիքը, քարը քարի վրա դնելով, որոշակի կարողություն է կուտակել, իսկ հիմա այդտեղից եկամուտներ են գալիս: Մարգարյանը չի հայտարարագրել իր եկամուտների աղբյուրները, քանի որ դրանք գրանցված չեն իր անունով, սակայն նշել է այդ ձեռնարկություններից ստացվող եկամուտները՚,- նշել է Սահակյանը:

>>>
Ընդդիմության կողմնակիցներն Ազատության հրապարակում ռոք երաժշտություն են լսում
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:37

Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն, ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հավաքվածները ռոք երաժշտություն են լսում:

Ներկայումս հրապարակում շուրջ հազար մարդ է հավաքվել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչներից ժամանել է միայն խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հանրահավաքի սկիզբը նախատեսված է 18.00-ին:

>>>
Ընդդիմադիր գործիչ. Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստվեն արյունահեղության Սյունիքում
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:36

 Սյունիքում, հնարավոր է, լուրջ դիմակայություն սկսվի Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալության տալու առնչությամբ: Այդ մասին Մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՍարդարապատ՚ շարժման անդամ, ՙՆախախորհրդարանի՚ անդամ Տիգրան Խզմալյանը:

Տեղեկացնելով, որ ներկայում շարժումն անցկացնում էՙդաշտային հետախուզություն՚: Խզմալյանը շել է, որ ամեն ինչ կարվի ան բանի համար, որպեսզի գործարքն իրականություն չդառնա՚: Նա չի բացառել, որ եթե իշխանությունները փորձեն կյանքի կոչել մտահղացումը, դա կհրահրի լուրջ դիմակայություն Սյունիքի մարզում, և դավաճանները, որոնք փորձում են խաղալ երկրի ազգայն անվտանգության հետ, կհանդիպեն լուրջ ծնդիրների: Պատասխանելով անյ հարցին, թե արդյոք պետք է այդքան վախենալ Իրանի հետ գործարքից, որը Հայաստանի նկատմամբ բարեկամակամ զգացմունք է տածում, խզմալյանը նշել է, թե անշուշտ, ԻԻՀ բարեկամ երկիր է, սակայն ինչպես ցանացած պետություն, Իրանն իր շահերն ունի Հայաստանում. սեփական շահերը կարող  են դրան չհամընկնել: Այդ առնչությամբ, այս կամ այն քայլը ձեռնարկելիս, հայկական կողմը պետք է ղեակավարվի սեփական շահերով:

>>>
Արմեն Ռուստամյան. Ընդդիմությունը պետք է Երևանի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրի
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:31

 Հայաստանի ընդդիմությունը պետք է համախմբվի և Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո աջակցի ընդդիմադիր քաղաքապետի թեկնածությանը, ապրիլի 30-ին ընտրողների հետ քաղաքապետի թեկնածուների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիրները պետք է խոստանան, որ չեն աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը և կհամախմբվեն քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջը: ՙԱռաքելություն՚ կուսակցության, ՙԲարև Երևան՚ դաշինքի, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ցուցակների առաջին համարներ Մեսրոպ Առաքելյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը և Վահագն Խաչատրյանն իրենց հերթին ՀՅԴ առաջարկն ընդունելու պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ընթացքում ընդդիմադիր գործիչները նշել են, որ Երևանում սոցիալ-տնտեսական և կոմունալ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չլուծված են մնում: Եվ քանի որ հարցումների ընթացքում որպես հիմնական խնդիր երևանցիները նշում են աղբահանության խնդիրը, թեկնածուները միաձայն նշել են, որ իշխանությունները չեն ցանկանում լուծել այդ խնդիրը, քանի որ դրա միջոցով մեծ գումարներ են վաստակում:

ՀԱԿ-ից թեկնածու Վահագն Խաչատրյանը և ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն իրենց հերթին հայտարարել են, որ նախանձում են թբիլիսցիներին, քանի որ Վրաստանի մայրաքաղաքը գրեթե իդեալական մաքուր վիճակում է գտնվում, ինչը չի կարելի ասել Երևանի մասին:

>>>
Երևանում կտոնեն Ջազի միջազգային օրը
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:30

 Արդեն երկրորդ տարին է` ապրիլի 30-ին աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: Տոնում են նաև Երևանում: Ինչպես հաղորդում է armenianjazz.am կայքը, այս տարի համերգները կանցկացվեն Կասկադի բացօթյա հարթակում: Երկարատև համերգային ծրագրին մասնակցելու են Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Հանրային ռադիոյի և հեռուսատեսության նվագախումբը, Խաչիկ Սահակյանի, Գարիկ Սարիբեկյանի խմբերը և այլոք:

Դաշնակահաև և կոմպոզիտոր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ստեղծված այս տոնն այսօր նշվում է ողջ աշխարհում: Տոնական միջոցառումներին մասնակցում են ջազի հայտնի աստղերից շատերը: Այս տարի Ջազի օրվա պաշտոնական մայրաքաղաք է ընտրվել Ստամբուլը:

>>>
Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:15

 Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։

Ինչպես տեղեկացնում է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։ Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. ՙՇատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու՚։ Մարտին Քալանան, իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշել է.ՙՍարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն՚։

>>>
Երևանի քաղաքապետարան. Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:14

 Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի պարզաբանման մեջ` կապված ՙԺողովուրդ՚ օրաթերթում տպագրված ՙՎերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել՚ տեղեկատվության և թեմայի շուրջ լրահոսում տեղ գտած նյութերի հետ:

ՙՄասնավորապես, շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին  առնչվող դեպքերի պարագայում  այդ թերությունները ի հատ են եկել  աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները ։

ՙԻնչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՙՆոր բարեկարգում՚ ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես  չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով`  Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը՚,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը:

>>>
Dorians-ը համերգ կտա Կոպենհագենում
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:12

 Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` AmagerBio ակումբում:

Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում: Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ: Եվրատեսիլ-ում Dorians-ը կներկայանա Lonely Planet երգով:  Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը: 1 600 հանդիսատեսի համար նախատեսված AmagerBio ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Ապրիլի 27-ին ակումբում հանդես էր եկել trash metall ոճի առաջատարներից մեկը` Overkill խումբը:

>>>
Ընդդիմադիր գործիչ. Շուտով Սերժ Սարգսյանն էլ իրեն ընդդիմություն կհայտարարի
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:10

 ՙԸնդդիմություն՚ հասկացությունը Հայաստանում վտանգի տակ է հայտնվել, տեղից վեր կացողն իրեն ընդդիմություն է անվանում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով, երբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ընդդիմադիրի դերին, ընդդիմություն կոչվելն ամոթալի է դառնում: ՙՇուտով Սերժ Սարգսյանն էլ իրեն ընդդիմություն կհայտարարի՚,- նշել է նա: Ըստ Խզմալյանի, իրականում ներկայումս տեղի է ունենում ֆեոդալական կապիտալի վերաբաշխման երրորդ փուլը , որին մասնակցում են որոշակի խմբեր և կլաններ: Ներկայիս քաղաքական ընդհարումները, գտնում է նա, տեղի են ունենում հենց վերոհիշկալ գործընթացի շրջանակներում, սակայն ոմանք միամտաբար, իսկ ոմանք կանխամտածված շփոթում են դրանք քաղաքական պայքարի հետ:

>>>
ՀՀ Ոստիկանություն. Հայաստանի խորհրդարանի պատգամավորը տարածել է ապատեղակատվություն
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:08

 ՙՀամացանցում և տպագիր մամուլում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել: Հայտնում ենք, որ մատուցվածը կրկին ապատեղեկատվություն է՚,-ասված է այսօր ՀՀ ոստիկանության տարածաց հայտարարության մեջ:

Ոստիկանությունը հաղորդում է, որ հերթական անգամ կեղծ հայտարարություններով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: ՙԸնտրական գործընթացների շրջանակներում բազմիցս հնչեցվել են նմանատիպ հիմնազուրկ հայտարարություններ, որոնցից որևէ մեկը սակայն, չի հիմնավորվել: Հայտարարության անառարկայականության վկայությունն է նաև ստորև բերված թվային համեմատականը: Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81.614 ընտրող, իսկ 2013 թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81.751 ընտրող: Ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում՚,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

>>>
Թերթ. Գագիկ Ծառուկյանի համար ՙոչ իշխանություն, ոչ ընդդիմություն՚ տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 11:29

 ՙ168 ժամ՚ թերթի տեղեկություններով, վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ:

ՙԻ պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար ՙոչ իշխանություն, ոչ ընդդիմություն՚ տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:

Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու եւ իրար հակամարտ թեւերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրություններին:

Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, նա առաջիկայում պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությամբ նա պետք հանրությանը համոզի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, եւ այլեւս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանին` առաջադրվել եւ դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան` նախագահե կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի. գործարարների, արմատական ընդդիմադիրների եւ չեզոք ապաքաղաքականների՚,- գրում է ՙ168 ժամը՚։

>>>
Սփյուռքից հերթական գործարարը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անզուսպ ախորժակի զոհն է դարձել
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 11:28

Սփյուռքից հերթական գործարարը` ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում մահացած Ժորժ Բաղումյանը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անզուսպ ախորժակի զոհն է դարձել, այսօր մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

ՙԻմ պաշտպանյալը ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ է գտնվել 2012 թ. հոկտեմեբրի 27-ից ընդհուպ 2013 թ. ապրիլի 25-ն իր մահը: Մենք 3 անգամ հանդես ենք եկել նրան գրավով ազատ արձակելու միջնորդությամբ`նկատի ունենալով Բաղումյանի առողջական վատ վիճակը, սակայն երեք անգամ էլ Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ  Ավետիսյանը մերժել է մեզ, ինչը հավասարազոր էր Ժորժ Բաղումյանի համար մահվան դատավճիռ ստորագրելուն: Մինչդեռ 65-ամյա Ժորժ Բաղումյանը 2004 թվականին ինֆարկտ էր տարել, տառապում էր հիպերտոնիայով, շաքարային դիաբետով՚,- հայտարարել է Շուշանյանը:

Փաստաբանի խոսքով, Բաղումյանը մեղադրվում էր հարկեր վճարելուց խուսափելու և ապօրինի հրազեն պահելու մեջ, և հիշյալ մեղադրանքներն ամենևին չեն ենթադրել նրա ձերբակալումը և կալանքի տակ պահելը: Միաժամանակ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում Շուշանյանի պաշտպանյալին համապատասխան որակյալ բուժօգնություն ցուցաբերել չէին կարող`այն պարզ պատճառով, որ ՔԿՀ-ում, որում պահվում էր 1200 բանտարկյալ, աշխատում էր ընդամենը մեկ բուժքույր: ՙԱյս խնդիրը համակարգային բնույթ է կրում, և խայտառակութուն է հայկական արդարադատության համար, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս դեպքից հետո պետք է հրաժարական տա: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ուղղակի պարտավոր էր Բաղումյանին տեղափոխել ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ, սակայն նույնիսկ դա չի արվել, ինչի համար այդ մարդիկ պետք է պատասխան տան՚,- հայտարարել է փաստաբանը:

Շուշանյանը գտնում է, որ  Բաղումյանի նկատմամբ հարուցված գործը և նրա կալանքը նպատակ էին հետապնդում զրկել նրան Պաշտպանության նախարարության կարիքների համար մարտկոցների արտադրության ձեռնարկությունից, որը հիմնվել էր Արցախյան պատերազմի տարիներին վերջինիս հոր կողմից: Նրա խոսքով, Բաղումյանի կալանքը որևէ օրինական հիմք չուներ: ՙՔննիչ Էդգար Անտոնյանն ուղղակի Ժորժին ասել է, որ ինքը կնստի այնքան ժամանակ, քանի դեռ չի վճարել բոլոր հարկերը՚,- հաղորդել է փաստաբանը:  Շուշանյանի խոսքով, Բաղումյանը մեղադրվել է 16 մլն դրամի չափով հարկեր չվճարելու մեջ, ինչը տարբեր տուգանքներից հետո հասել է 41 մլն դրամի: Հաշվի առնելով, որ  Բաղումյանի ձեռնարկության մնացած բոլոր աշխատակիցները, առաջին հերթին`հաշվապահ Վահան Ամիրյանը, գործով անցնում էին միայն որպես վկաներ և որևէ կալանքի չեն ենթարկվել`փաստաբանը Բաղումյանի դեմ գործը գնահատում է որպես հասցեական և պատվիրված:

Հանգուցյալի եղբայր Սերժ Բաղումյանն իր հերթին հայտարարել է, որ քննության ընթացքում իրենից պահանջել են 10 մլն դրամի կաշառք` միայն այն բանի համար, որպեսզի կալանքից ազատ արձակեն եղբորը: Սակայն, նա հրաժարվել է նշել այն անձանց անունները, ովքեր իրենից պահանջել են այդ գումարը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, չի վախեցել նշել իր պաշտպանյալի  մահվան անուղղակի մեղավորների անունները`նշելով, որ պահանջելու է քրեական գործեր հարուցել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանի,
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանի, Երևանի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի նկատմամբ:

>>>
2013 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունն առաջինն է Հայաստանի հարկատուների ցուցակում
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 09:07

 Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակված տվյալների 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունը, պետբյուջեին վճարելով ավելի քան 13,275 մլրդ դրամ և զգալիորեն առաջ անցնելով մյուսներից:

Ցուցակում են նաև ՙՀայռուսգազարդ՚-ի դուստր ձեռնարկությունները, մասնավորապես, 16-րդ տեղում է ՙՏրանսգազ՚ ՍՊԸ-ն` վճարելով $ 1.2 մլրդ դրամ, 534-րդ տեղում է ՙԱվտոգազ՚ ՍՊԸ-ը` 43.2 մլն դրամ, 955-րդ տեղում է ՙԱրմավիրգազմաշ՚ ՍՊԸ-ն`21.6 մլն.դրամ: Իսկ ՙԷյ-Ի-Ջի-սերվիս՚ ընկերությունը, որն զբաղեցրել է ցուցակի 98-րդ հորիզոնականը, վճարել է 299,4 մլն.դրամ:

Երկրորդ տեղում է ՙԱլեքս Գրիգ՚ ընկերությունը` 3.836 մլրդ.դրամ: Երրորդ
տեղում է բջջային կապի օպերատոր ՙՂ - ՏելեկոմԸ ընկերությունը (ապրանքանիշը VivaCell-MTS)` 3.815 մլրդ դրամ: Չորրորդ տեղում է հեռահաղորդակցության օպերատոր ԱրմենՏելը` 3.733.000.000 դրամ, իսկ հնգերրորդն է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ն` վճարելով բյուջեին 3,444 մլրդ.դրամ:

>>>
ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոմայրուղու շինարարության նախագիծն ունի նոր տնօրեն
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 09:06

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով Արա Հովսեփյանն ազատվել է ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոտրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից: Այս մասին է հաղորդում ՀՀ ՏԿՆ մամուլի ծառայությունը:

Հովսեփյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է կողմերի փոխհամաձայնությամբ: Նույն օրը ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:

Նշենք, որ ՙՀյուսիս-Հարավ՚ միջանցը, որի երկարությունը կազմում է 556 կմ, Հայաստանի համար ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ ¥Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա-Վրաստան¤: Ավտոմայրուղին կլինի բետոնածածկ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ.դոլար, որի 500 մլն.դոլարը տրամադրել է Ասիական Զարգացման բանկը: Նախագծի ֆինանսավորմանը կմասնակցի նաև Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալություն, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել 50-70 մլն.դոլար: Հայաստանի կողմից համաֆինանսավորումը կկազմի 462 մլն.դոլար: Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2017 թվականին: ՀՀ կառավարությունը հաշվարկել է, որ նոր ավտոմայրուղիով ընթանալու դեպքում մեկ ժամում մեկ ուղևորի համար տնտեսումը կկազմի 2.5 դոլար, իսկ մեկ տոննա բեռի փոխադրման համար` ժամում 1 դոլար: Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ ծրագիրն ապագայում երկրին թույլ կտա մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված շրջափակման հետևանքները, ինչպես նաև միանալ Սևծովյան շրջանային ավտոմայրուղուն: ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոմիջանցքի նախագիծը նախաձեռնել են Ռուսաստանը և Իրանը և ենթադրվում է տրանսպորտային հոսքերի ակտիվացում, այդ թվում նաև Ռուսաստան-Իրան-Հնդկաստան ուղղություններով նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին: Հայաստանի և Իրանչ միջև նախատեսվում է նաև նոր երկագծի շինարարության հնարավորություն, որը կկապի երկու երկրները, դառնալով ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոմայրուղու մի մասը:

>>>
Վերահսկիչ Պալատը չարաշահումներ է բացահայտել Երևանի քաղաքապետարանում
 Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 09:05


Հայաստանի Վերահսկիչ Պալատի ստուգումների արդյունքները մի շարք չարաշահումներ են բացահայտել: Այս մասին է նշվում ՎՊ պաշտոնական կայքում:

Աղբյուրի համաձայն, փաստաթղթում նշվում է, որ ստուգվել են քաղաքապետարանի կողմից 22 օբյեկտներում իրականացված շինարարարական, ինչպես նաև վերանորոգման աշխատանքները: Իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ 510.34 մլն.դրամից 8.2 մլն.դրամը պարզապես հավելագրված են, իսկ 24.8 մլն.դրամ ծախսվել է անորակ շինարարությանը: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից հիմնված ՙՆոր Բարեկարգում՚ ընկերությունը պետք է Եռաբլուրի մոտակայքում, Իսակովի պողոտայի հարևանությամբ, իրականացներ ծառատունկ: Արդյունքում, ոչ մի ծառ չի տնկվել, իսկ չտնկված ծառերի դիմաց ծախսվել է 10 մլն.դրամ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Ազգային Կոնգրեսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրել էր խաբեբայության և փողերի լվացման մեջ: ՙԵրբ մենք խոսում էինք այս փաստերի մասին, Հանրապետական կուսակցությունը մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին: Մենք միշտ կարեւորել ենք երկխոսությունը քաղաքական ուժերի հետ եւ որոշ դեպքերում նաեւ պատրաստ ենք դիմել իրենց խորհուրդներին: Սա հենց այդ դեպքերից մեկն է, մենք սիրով լսեցինք Հանրապետականի խորհուրդը, սիրով կատարում ենք՚, - հեգնեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ՙԻ դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ եւ մեր մեղադրանքը հիմնավորել ենք լրջագույն փաստերով՚,- ասել է նա:

Նա նաև ներկայացրել է, որ, թե ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի, ինչքան են եղել Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտները: Պարոն Զուրաբյանի ներկայացմամբ, 2005-ին մեկ տարվա եկամուտը կազմել է 7 միլիոն 392. 000 դրամ, 2007-ին`64 միլիոն դրամ, 50.000 դոլար եւ ութսուն միլիոն դրամի ոսկե զարդեր: Իսկ 2013-ին՝ 115 միլիոն դրամ, 50.000 եվրո, 50.000 դոլար, բնակարաններ, 50 տոկոս բաժնետոմսեր Z and Z տաքսի ծառայությունում: Պարոն Զուրաբյանի խոսքերով, Ավան վարչական շրջանի ղեկավար եղած տարիներին Տ. Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ, իսկ նախորդ հայտարարագրերում նա մշտապես նշել է, որ ժառանգություն ստացած, ձեռնարկատիրությունից օգնության կարգով ստացված գույք չունի, կողմնակի եկամուտ չունի. ՙԱյս տարի Տարոն Մարգարյանն արդեն հայտարարագրել է մի ունեցվածք, որը ամենահամեստ գնահատականներով գնահատվել է մոտ վեց միլիոն դոլար, որը մեր գնահատականներով գերազանցում է տասը միլիոն դոլարը, և որեև աղբյուր, որը կկարողանար հիմնավորել նրա եկամուտը, գոյություն չունի: Այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով: Այլընտրանք չի կարող լինել: Ոչ միայն այս գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, այլև թաքցվել է այդ գույքի ծագման աղբյուրը: ՀԱԿ-ը ուսումնասիրելով այդ փաստերը՝ կազմել է նամակ, գլխավոր դատախազին ուղղված, քրեական պատասխանատվության կանչելու Տարոն Մարգարյանին՚,-նշել է Լ.Զուրաբյանը:

>>>
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 19:34

 Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ապրիլի 30-ին կայցելի Անկարա:

Ինչպես հաղորդում է Թրենդը, այցի ընթացքում Արազ Ազիմովը բանակցություններ կանցկացնի  Թուրքիայի փոխարտգործնախարարի օգնական Ֆաթիհ Ջեյլանի հետ, և կքննարկի նրա հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի զարգացումը:

>>>
ՀԱԿ ներկայացուցիչ. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմի ՙպահապան հրեշտակի՚ գործառույթ է ստանձնել
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 15:19

Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ Ոստիկանությունը`ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմի ՙպահապան հրեշտակի՚ գործառույթ է ստանձնել, ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՙՊատժելով ոստիկաններին լրագրողների նկատմամբ բռնության վերջին երկու դեպքի համար`Գասպարյանն ապացուցեց, որ հանցագործություն տեղի է ունեցել: Բայց եթե այն տեղի է ունեցել, ինչու ընդդիմադիր լրագրողին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկած իրական հանցագործները մինչ այժմ ազատության մեջ են գտնվում`չնայած նրանց անձը հայտնի է՚,-ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ որում, նա շտապել է ավելացնել, որ Ոստիկանությունն զբաղված է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների հանցագործությունների հետքերը թաքցնելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։ Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ ՙոչ յուրային՚ լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ ՀԱԿ-ը նշում է, որ լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետեւել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Նշենք, որ օրերս ծեծի էր ենթարկվել ՀԱԿ ևս մեկ ակտիվիստ`Ալիկ Սարգսյանը, ով Երևանի Աջափնյակ համայնքում փորձում էր նախընտրական նյութեր բաժանել:

>>>
ՀԱԿ-ը Տարոն Մարգարյանին մեղադրում է խարդախության և փողերի լվացման համար
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 15:18

ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում է խարդախության և փողերի լվացման համար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՙԱյսօր մենք նամակ ենք հղել Հայաստանի գլխավոր դատախազություն, խնդրելով քրեական գործ հարուցել Մարգարյանի նկատմամբ` խարդախության հոդվածով: Հայաստանի իրավապահ մարմիններին խնդում ենք անցկացնել համապատասխան հետաքննություն և պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետին՚, - հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Նա ընդսմին հաղորդել է, որ իրենք ներկայացրել են որոշակի փաստեր, որոնք հիմնված են 2005, 2007 և 2013 թվականներին Մարգարյանի ներկայացրած եկամուտների մասին հայտարարագրերում: Մասնավորապես, նա նկատել է, որ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրերի համաձայն, 2005 թվականին, որպես Ավանի համայնքապետ, նա շուրջ 7 մլն 400 հազար դրամ է աշխատել, իսկ 2007 թվականին, նույն հայտարարագրի համաձայն, նա աշխատել է 64 մլն դրամ, 50 հազար դոլար և ձեռք է բերել 80 մլն դրամի թանկարժեք իրեր, և այդ ամենը` 130 հազար աշխատավարձով: ՙԸնդ որում, հենց ինքն էլ նշել է, որ որպես նվեր կամ ժառանգություն ստացած գույք չունի, չունի նաև եկամտի այլ աղբյուրներ: Ավելին, նշել է Զուրաբյանը, Մարգարյանը 2013 թվականին հայտարարագրել է 60 մլն դոլարի գույք, թեև, իրական կանխատեսումներով, նրա գույքը գերազանցում է ավելի քան 10 մլն դոլարը: Նա աշխատել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո, մի քանի մեքենա, տասնյակ տներ Երևանում և այլն: Այստեղից, պարզ մաթեմատիկական տվյալների շնորհիվ, և հիմնվելով այն բանի վրա, որ կողմնակի եկամուտ չկա, կարելի է փաստել, որ այդ միջոցներն ստացվել են խարդախ ճանապարհով՚, - ընդգծել է Զուրաբյանը:

Նրա ասելով, կան նաև բազմաթիվ վկայություններ, որ մայրաքաղաքի բարեկարգման համար պետական գնումները ՙգնվել են՚ դրանց շուկայական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ, այսինքն, խոսքը վերաբերում է մայրաքաղաքի բյուջեի յուրացմանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱԿ-ը պատրաքներ չի տածում Գլխավոր դատախազության առնչությամբ, սակայն դա անում է` ցույց տալու համար, որ ՀՀԿ  անդամների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն չեն: ՙՄենք հետևել ենք ՀՀԿ ներկայացուցիչների խորհրդին և դիմել իրավապահ մարմիններին: Հայաստանին հարկավոր են ազնիվ պաշտոնյաներ, այլ ոչ թե գողեր: Այժմ ոչ ոք չի կարող ասել, որ մենք ապացույցներ չունենք: Դրանք ներկայացվել են Գլխավոր դատախազություն, և այժմ այն պետք է կամ ծանրակծիռ հերքում ներկայացնի, կամ համապատասխամ քայլեր ձեռնարկի հանցագործի նկատմամբ՚, - նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Նա նկատել է, որ, անշուշտ, մինչև Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, և հազիվ թե գլխավոր դատախազությունն այժմ նրանով զբաղվի, սակայն, փոխարենը, Մարգարյանը և ՀՀԿ ներկայացուցիչները բավականաչափ ժամանակ ունեն ժողովրդի առջև հաշիվ տալու համար:

Ավելացնենք, որ Գլխավոր դատախազություն համանման հայցով դիմել է արդեն ՙԲարև, Երևան՚ դաշինքը, որը  նախաձեռնել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր Ավանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ լրագրողները նրանից մեկնաբանություն են խնդրել տվյալ հայցերի առչությամբ, ինչին ի պատասխան քաղաքապետը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել այդ հարցերով դիմել իր մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին: Սակայն նրանից մեկնաբանություն ստանալու ԱրմԻնֆոյի թղթակցի բոլոր փորձերն  անհաջող են անցել: Սարդարյանը զանգերին չի պատասխանել: Ավելի վաղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ընդդիմության կողմից քաղաքապետին ուղղված այդ մեղադրանքները, ընդդիմադիրներին խորհուրդ էր տվել դիմել իրավապահ մարմիններին` եթե նրանք ունեն քաղաքապետի մեղքի համապատասխան ապացույցներ:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Մայրաքաղաքային ընտրություններում կհաղթի ՙԲարև Երևան՚ դաշինքը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 14:11

 Մայիսի 5-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում կհաղթի ՙԲարև Երևան՚ դաշինքը, ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ժամանակն է դադարեցնել կուսակցական մանրախնդրությունը և քվեարկել դաշինքի օգտին, որը վեր է կուսակցականությունից: ՙԴա հաղթանակի հասնելու և մեխանիզմ ստեղծելու միակ միջոցն է, ինչը երկրում դրական փոփոխությունների հնարավորություն կտա՚,- ընդգծել է նա: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ արդար ընտրությունների անցկացման դեպքում, եթե քաղաքան ուժերից որևէ մեկին չհաջողվի 40+1% ձայն ստանալ, ընդդիմությունն անպայման կհամախմբվի, և Երևանի հաջորդ քաղաքապետն անկուսակցական կլինի: 

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի իշխանություններն առաջիկա հինգ տարին չեն կառավարի
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013 14:10

 Հայաստանի իշխանություններն առաջիկա հինգ տարին չեն կառավարի, քանի որ չեն վայելում հասարակության աջակցությունը: Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՆոր Հայաստան՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՙՉեմ ուզում կանխատեսել վատթարագույն սցենար, սակայն համոզված եմ, որ նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, կամ մեր երկրը վերջնականապես կդատարկվի, կամ իրավիճակը կբարելավվի՚, - ընդգծել է նա: Ընդ որում քաղաքական գործիչը նշել է, որ ՙՆոր Հայաստան՚ շարժման հետագա քայլերը կախված կլինեն Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից:

Հովհաննիսյանը նաև նկատել է, որ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հասարակության շրջանում մնացել է դատարկ տեղ, որը, հայտնի չէ, թե ինչով կլցվի: Նրա ասելով, Հայաստանի մարզեր իր այցերի ընթացքում ինքը նկատել է, որ հասարակության շրջանում ի հայտ է եկել թերասություն և, նույնիսկ, որոշ հիասթափություն: ՙՇատերն սպասում էին հաղթանակի րոպեին, շատերը ցանկանում էին արյունահեղություն, սակայն, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել զոհերից: Անշուշտ, ես սխալներ եմ թույլ տվել, սակայն անսխալական մարդ չկա՚, - նշել է Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, թե մտադիր չէ ՙակն ընդ ական՚ պատասխանել այն քաղաքական գործիչներին, որոնք դադարել են աջակցել շարժմանը ապրիլի 9-ից հետո: Միայն համախմբման միջոցով կարելի է երկիրը փրկել, և ես այսօր, ինչպես և միշտ, պատրաստ եմ համագործակցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՚, - հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև նշել է, թե ուրախ կլինի, եթե Նախախորհրդարանին հաջողվի իր շուրջ համախմբել հասարակությունը և անել այն, ինչ, հնարավոր է, դեռ չի արվել:

ՙՆախախորհրդարանի նախաձեռնողներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, Ղարաբաղյան պատերազմի հերոս է, և եթե նա կարողանա անել այն, ինչ ես, հնարավոր է, չեմ կարողացել, դա միայն իմ կողմից ողջունելի կլինի՚, - ասել է քաղաքական գործիչը: Հովհաննիսյանը հաղորդել է, որ ՙԲարև, Երևանն՚ ընդդիմության հետ մրցակցության մեջ չի մտնում և պատրաստ է Ազատության հրապարակը զիջել այլ ընդդիմադիր ուժերի հանրահավաքների համար: 

>>>



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները