Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026 13:16
ԱրմԻնֆո. Սովը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր, որը մինչ օրս չի դադարել։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահը, «Քրիստոնյաների հետապնդումն ամբողջ աշխարհում. պատասխան նոր մարտահրավերներին» խորագրով լսումների ժամանակ։ >>>
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026 14:06
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում երկարաձգել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։ >>>
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026 17:13
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել բռնազավթված ԼՂՀ Մարտունու շրջանի Ամարաս վանքի պատմական ինքնությունը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի փորձերը: >>>
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026 15:21
ԱրմԻնֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1990-2026 թվականներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից անհայտ կորած է համարվում ավելի քան 1000 անձ։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության մեջ։ >>>
|
Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2026 10:43
ԱրմԻնֆո. Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) նախագահ, դոկտոր Ջոն Այբները ցուցմունք կտա Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական մարմին) լսումներին: >>>
|
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 18:32
Արմինֆո.Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ, սակայն այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի․ 2023 թվականին Արցախի ժողովուրդը, որը պայքարել է այդ հիմնարար իրավունքի իրացման համար, ենթարկվել է էթնիկ զտման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Մոսկվայում "Հանուն ազգերի ազատության" շարժման գլխավոր վեհաաժողովի նիստում իր ելույթի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր "Եդինայա Ռոսիա" կուսակցությունը։ >>>
|
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 17:54
Արմինֆո. Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը: >>>
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026 16:16
Արմինֆո. Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկել է նախաձեռնել գերիների ազատ արձակման հարցով եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 11:21
Արմինֆո: Հայկական ներկայության վկայությունները Արցախում հողին են հավասարեցվում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը: >>>
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 19:47
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ գյուղի հուշահամալիր՝ նվիրված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուներին, որոնք ողբերգականորեն զոհվել են վեց տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամանակ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության: >>>
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 15:44
Արմինֆո.Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի Արցախի դեմ թշնամական 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտի 6-րդ տարելիցի օրը բաց նամակներ է հղել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը՝ ներկայացնելով իր պահանջները: >>>
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 12:22
ԱրմԻնֆո. Արցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իր իրականացման ակտիվ փուլում։ Այս մասին նոյեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման խորհրդական Գայանե Կարագյոզյանը։ >>>
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026 18:46
Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ "Միջազգային պարտավորությունները եւ ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ եւ եզրակացություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։ >>>
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026 17:34
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։ >>>
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 17:12
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ: >>>
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026 17:28
Արմինֆո. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործուն քայլեր ձեռնարկել բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) հայկական ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար: >>>
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026 16:05
Արմինֆո.Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD) դատապարտում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և "Մենք ենք մեր սարերը" երգի - պարի պետական համույթի բացառումը Վիեննայում կայանալիք միջազգային մշակութային փառատոնից՝ քաղաքական դրդապատճառներով: >>>
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026 18:14
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։ >>>
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։ >>>
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026 17:07
Արմինֆո.Արցախցի գրող, լրագրող Աշոտ Բեգլարյանի "Փրկված մեղեդի" պատմվածքը, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2016 թվականի քառօրյա պատերազմի իրական դեպքերի վրա, ներառվել է Հայաստանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում: >>>
|