Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:29
Արմինֆո.Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել:
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:18
Արմինֆո. Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:11
Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:06
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 10:03
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 09:59
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 09:57
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 20:46
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնին չի հավակնում։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 20:21
Արմինֆո. 2020 թվականից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են նոր իրականության մեջ, քանդվել է անվտանգության հին համակարգը, իսկ նոր ճարտարապետությունը մինչ օրս չի ձևավորվել: Այդ մասին ապրիլի 9-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության "Առաջարկ Հայաստանին" ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 20:08
Արմինֆո. Գործարար և բարերար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 20:05
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 19:42
Արմինֆո. Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով միացել է "Առաջարկ Հայաստանին" նախաձեռնությանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 19:27
Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 19:16
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 19:15
Արմինֆո. Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 18:50
Արմինֆո.Քաղաքագետ Կարեն Իգիթյանը ենթադրում է, որ Հայաստանի թիկունքում հարևան երկրները քննարկում են հայկական երկաթուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակներ:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 18:10
Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 18:03
Արմինֆո.Հայաստանում հարազատների հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 17:54
Արմինֆո. Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաեւը բանակցություններ է վարել Հայաստանի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կողմերը հանգամանալից քննարկել են բազմակողմ փոխշահավետ համագործակցության ներկա վիճակն ու հետագա ամրապնդման հեռանկարները:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026, 17:41
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ապրիլի 11-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին:
|