Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 13:14
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախաբանում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Այդ մասին մարտի 12-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:47
Արմինֆո.ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը կքվեարկի կառավարող կուսակցության օգտին։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին ճեպազրույցում, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի քաղաքական ուժերից մեկը մայիսի վերջին-հունիսի սկզբին մեծ թվով ավտոբուսներ է գրանցել ընտրություններին մասնակցելու նպատակով ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար: "Ես այդ հարցում ոչ մի կասկած չունեմ", - ընդգծել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ նման երևույթներին, առաջին հերթին, պետք է իրավական գնահատական տրվի։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:44
Արմինֆո.Կանանց միամսյակը շարունակվում է․ ջերմ ժպիտներ պարգևելու առիթն ամեն օր է։ Տոնական այս օրերին քաղաքի տարբեր անկյուններում տիրում է աշխույժ և ջերմ մթնոլորտ, բոլորը շտապում են գնել նվերներ՝ հաճելի անակնկալ մատուցելու իրենց սիրելիներին։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:43
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:32
Արմինֆո. "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներն այս անգամ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ փոխանցել են հայտարարություն ՝ արբանյակային լուսանկարներով և կոորդինատներով, որոնք հաստատում են, որ Ադրբեջանն առաջ է քաշել իր դիրքերը և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, մասնավորապես՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:29
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:25
Արմինֆո. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է այն բոլոր դժբախտությունների պատճառների վառ ապացույց, որոնց այսօր բախվում է հայ ժողովուրդը:
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:18
Արմինֆո. Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը`Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 11:32
Արմինֆո. Թուրքիան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ակտիվ մասնակից է՝ ապահովելով հաղորդակցությունների անխափան աշխատանքը։ Անկարան անմեղ դիտորդ չէ այս գործընթացում, քանի որ ավելի մեծ շահեր ունի։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ ծովային հետեւակի նախկին հետախույզ, Իրաքում ՄԱԿ-ի սպառազինությունների գծով նախկին տեսուչ, The Huffington Post-ի սյունակագիր Սքոթ Ռիթերը։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 11:13
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերին" առնչվող հարցը շարունակում է մնալ արբիտրաժային քննության առարկա։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում ։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 10:40
Արմինֆո.Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը թույլ կտա գրեթե 50 տոկոսով ավելացնել երկրի զբաղված բնակչության թիվը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 10:23
Արմինֆո.Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) երկրի անդամակցության մասին առանցքային պայմանագրերի չեղարկմանը: Որոշումն ընդունվել է կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգի շրջանակներում։ Այն վերաբերում Է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին և դրան կից արձանագրությանը։ Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։ Չեղյալ է հայտարարվում նաև ԱՊՀ կանոնադրությունը, որն ընդունվել էր 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:44
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:41
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:12
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:10
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:08
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:06
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:04
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 20:00
|