Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 16:07
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 16:03
Արմինֆո. ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 15:23
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:57
Արմինֆո.Երևանի Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան: Արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:48
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:47
Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:40
Արմինֆո. Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հայտնի «Fake Boss» կամ «CEO fraud»։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:36
Արմինֆո. Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդունել է Թեհրանի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ալի Շաֆեյի գլխավորած պատվիրակությունն։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:31
Արմինֆո.2026 թ. հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 13:21
ԱրմԻնֆո: Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան - խմբ.), նրա կինը՝ Անուշ Մինասյանը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանը, Բագրատ Սարգսյանը, Աբրահամ Սարգսյանը, Արամ Մնացականյանը, Բորիս Գոլովանովը, Գենադի Ռոմանենկոն, Վազրիկ Սեկոյանը, Տիգրան Եղոյանը և Տիգրան Սաֆարյանը կանչվել են դատախազություն։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 13:13
ԱրմԻնֆո. ՀՀ դատախազությունը պահանջում է, որ Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանը պետության օգտին բռնագանձի մոտ 20 անշարժ և շարժական գույք՝ մոտ 1.6 միլիարդ դրամ արժողությամբ: Այս մասին հաղորդվում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 13:09
ԱրմԻնֆո. Հայաստանի հանրային հեռարձակողի խորհուրդը հետաքննություն կանցկացնի Հանրային հեռուստատեսությամբ Տաթա Սիմոնյանի համերգի ցուցադրման հետ կապված միջադեպի հանգամանքների առնչությամբ, որը ցուցադրվել էր 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին։ Այս մասին ասվում է Խորհրդի հաղորդագրության մեջ։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 12:55
ԱրմԻնֆո. «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (ԵՀԽ)՝ կոչ անելով դատապարտել Հայաստանի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներքին գործերին միջամտելու փորձերը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 12:24
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի եղբորորդին՝ Հովհաննես Մանուկյանը, իր ընկերների հետ միասին Եվրոպացի երիտասարդ գիտնականների մրցույթում (EUCYS 2026) շահել է «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» (Circular Bio-based Europe - խմբ.) մրցանակը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 12:10
Արմինֆո. Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների ընթացքին։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 12:04
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 11:06
ԱրմԻնֆո. «Երևան-Կենտրոն» բանտում պահվող անձանց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գարիկ Խաչատրյանի և այլոց, հաջողությամբ լուծվել են իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը՝ ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) կատարած այցից հետո:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 10:39
ԱրմԻնֆո: Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 10:38
ԱրմԻնֆո. Սցենարիստ և հեղինակ Վահրամ Սահակյանը ենթարկվել է վարչական հսկողության: Դատավոր Վահագն Մելիքյանը որոշումը կայացրել է երեկ ուշ երեկոյան:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 10:34
ԱրմԻնֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը
|