Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 20:25
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 20:23
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 20:21
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:32
Արմինֆո.5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրերը և 50 հատ 100,000 idcoin-երը գտան իրենց երջանիկ տերերին․ IDBank-ը փետրվարի 18-ին իր ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում ուղիղ հեռարձակմամբ ամփոփեց IDsalary աշխատավարձային փաթեթին միացած հաճախորդների համար անցկացվող խաղարկությունը։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:17
Արմինֆո.Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։
Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։
«Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունն ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։
Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:14
Արմինֆո.Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 16:04
Արմինֆո.Փետրվարի 20-22-ը Երևանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:59
Արմինֆո. Խորհրդային հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակի առթիվ, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը և DIALOG հասարակական կազմակերպությունը մեկնարկել են խոշոր գիտական հրատարակչական նախագիծ՝ մաեստրոյի ստեղծագործությունների առաջին ամբողջական ժողովածուն՝ 25 հատորով ստեղծելու և հրատարակելու համար։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:55
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:38
Արմինֆո. Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից հարված հասցնելու նախապատրաստական աշխատանքների ֆոնին:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:25
Արմինֆո. Ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Էնդրյուին, հաղորդում է The Telegraph-ը: BBC-ն նույնպես հաղորդել է ձերբակալության մասին:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:13
Արմինֆո. Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի դատարանում է հայտնվել՝ ցուցմունք տալու այն դատավարության ժամանակ, որը իր ընկերությունը ուշադրության կենտրոնում է դարձրել սոցիալական ցանցերի երեխաների վրա վնասակար ազդեցության վերաբերյալ։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:55
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա սոսկ կոնֆլիկտ չեն Եկեղեցու և երկրի իշխանությունների միջև, այլ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներից մեկի կատարումն են, որն ուղղված է երկիրը վերջնականապես քաղաքական սուբյեկտայնությունից զրկելուն: Այդ մասին հայտարարել է Միջազգային քրիստոնեական կազմակերպության (CSI) նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ներկայումս Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներին: Նա հիշեցրել է, որ նույն գործընթացի շրջանակներում հնչում են Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ, տեղի է ունենում երկրի ինստիտուտների գործունեության խաթարում, ինչը հանգեցնում է հայ ժողովրդի վերադարձին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին համանման վիճակի:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:52
Արմինֆո.Երևանում կայացել է ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը, որը միավորել է գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:50
Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսի Երևան այցի մասին:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:41
Արմինֆո. 22 տարի է անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից: Ադրբեջանցի զինվորականը կացնահարել է քնած հայ սպային։ Հանցագործն այդպես էլ արժանի պատիժ չի կրել կատարված դաժան արարքի համար։ Ավելին, նա Ադրբեջանի ազգային հերոս է հռչակվել հայի սպանության համար։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 13:48
Արմինֆո.Սույն թվականին փետրվարի 18-ին Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 13:01
Արմինֆո.Փետրվարի 18-ին, Տիգրան Մեծ 16/12 հասցեում Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը։ Սա մասնագիտացված գրասենյակ է, որը սպասարկելու է փոքր և միջին բիզնեսին:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 12:49
Արմինֆո.Բնակարանային պետական ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած և ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում չլինելու պատճառով մերժում ստացած արցախցիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին' համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը:
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 11:29
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատել է քաղաքական կուսակցությունների 2026 թվականի պետական ֆինանսավորման ծավալները։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն, սուբսիդիաները հատկացվում են այն կուսակցություններին (կամ կուսակցությունների դաշինքներին), որոնք 2021 թվականի Ազգային ժողովի վերջին ընտրություններում ստացել են ձայների առնվազն երեք տոկոսը ՝ ըստ ստացած աջակցության մասնաբաժնի։
|