Arminfo.info

Զախարովա․ Հայաստանն իր իսկ փողի դիմաց կօգտագործվի որպես փորձադաշտ՝ փաստացի չկիրառված ամերիկյան տեխնոլոգիաների փորձարկման համար 
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 14:16

Արմինֆո.Հայաստանում հայտարարված 9 մլրդ դոլարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ հստակ մանրամասներ չեն ներկայացվել։ Այս մասին փետրվարի 12-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան այս թեման մեկնաբանելու խնդրանքին։

Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարումը կդառնա պարտադիր. որտեղ, երբ և որ տարբերակով պետք է կատարվի օրհներգը
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 14:03

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ում գործող դեսպանությունները կդադարեն կոչ անել իրենց քաղաքացիներին զերծ մնալ հանրապետության սահմանամերձ շրջաններ այցելելուց
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 13:42

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ում գործող դեսպանությունները կդադարեն իրենց քաղաքացիներին իրազեկել ՝ զերծ մնալ հանրապետության սահմանամերձ շրջաններ այցելելուց: Այդ մասին փետրվարի 12-ին Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստում։

Ընդդիմադիր․ Հանուն նախընտրական արշավի Հայաստանի պաշտպանական կառույցների ցուցադրությունը նվազեցնում է դրանց անկանխատեսելիության գործոնը հակառակորդի համար
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 13:10

Արմինֆո. Հանուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  նախընտրական արշավի՝ պաշտպանական կառույցի առանձնահատկությունների ու կառուցվածքի ցուցադրությունը իմաստազրկում է գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից սահմանին ամրացված շրջանների հրապարակմանը։

Հայաստանի կառավարությունը Ժնևից իր դեսպանատունը տեղափոխում է Բեռն
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 12:44

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 12:42

Արմինֆո.

ԱԺ ընդդիմությունը պահանջում է վաղաժամկետ դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 12:17

Արմինֆո Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստում շարունակվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ներկայացրած բանաձեւի նախագծի քննարկումները:

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 11:51

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի պատմական և աշխարհաքաղաքական բնույթի մի շարք նախադրյալներ
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 11:22

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա և ունի պատմական և աշխարհաքաղաքական բնույթի մի շարք նախադրյալներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

"Առողջության իրավունք" ՀԿ ղեկավար. Հայաստանում մանկական մահացության աճ է արձանագրվել
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 11:19

Արմինֆո.  Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության աճ ՝ չնայած առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ իշխանությունների հավաստիացումներին։ Այդ մասին Facebook-ի իր էջում ահազանգում է "Առողջության իրավունք" իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանը:

"Մեր ձեւով". Չինաստանը Հայաստանին ամերիկյան անալոգների համեմատ շատ ավելի էժան ատոմային էլեկտրակայաններ է առաջարկում
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 11:14

Արմինֆո. Չինաստանը Հայաստանին ամերիկյան անալոգների համեմատ շատ ավելի էժան ատոմային էլեկտրակայաններ է առաջարկում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Մեր ձեւով" շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը։

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական ընտրություններում ընդունել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդներին
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 10:36

Արմինֆո Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:

Վիլնյուսում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 10:29

Արմինֆո Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ:  

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 10:25

Արմինֆո Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի Թագավոր Նորին Մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային։

Իրանի դեսպանը հայտարարել է Փաշինյանի ԻԻՀ այցի մասին
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 10:21

Արմինֆո.  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է ընթացիկ տարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան այցի մասին:

Քաղաքագետ․ Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում
 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 10:03

Արմինֆո Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ Վահե Դավթյանը։

 Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026, 09:35

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 19:29

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 19:25

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 18:18

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ