Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 19:07
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:58
Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Նոյ" կոնյակով բեռնված բեռնատարներն արդեն շուրջ 20 օր գտնվում են «Վերին Լարս» անցակետում և չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեի անդամների կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:48
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:42
|
Հարցում. հարցվածների շուրջ 65%-ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:25
Արմինֆո.Հարցվածների մոտ 65 տոկոսը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմակայանը պետք է մնա Հայաստանում։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի իսկական անդամ "ԷՄ ՓԻ ՋԻ" ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները: Նրա խոսքով՝ հարցումն իրականացվել է սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում հեռախոսային հարցումների միջոցով: Ընտրանքի ծավալը կազմել է 1001 մարդ։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:14
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում սեփականության համատարած վերաբաշխման գործընթաց է սկսել: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեի անդամների կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ: |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:13
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 16:52
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 16:51
Արմինֆո.Մեղադրական եզրակացությունը ոչ միայն փաստաթուղթ է, որն արձանագրում է նախաքննության ավարտը, այլ՝ հիմնական դատավարական ակտը, որը որոշում է հետագա դատավարության փաստական եւ իրավական շրջանակը: Այն պետք է թույլ տա մեղադրյալին հստակ հասկանալ, թե կոնկրետ որ արարքի համար է իրեն մեղադրում, ինչ փաստական հանգամանքներ և ապացույցներ են հաստատում այն, և ինչ իրավական գնահատական է տրվել պաշտպանական կողմի փաստարկներին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանի նիստում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 16:49
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 16:44
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:55
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:19
Արմինֆո.Հարցված ՀՀ քաղաքացիների 59% - ը կարծում է, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք է, և հանրապետության իշխանություններն իրավունք չունեն այն հանձնել Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի իսկական անդամ "ԷՄ ՓԻ ՋԻ" ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները: |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:09
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:08
Արմինֆո. Սեպտեմբերի 25-ից արևադարձային տաք օդային զանգվածներն աստիճանաբար կլքեն Հայաստանը, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 5-7 աստիճանով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով տեղեկացրել է Օդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:02
Արմինֆո.Հարցվածների մոտ 60%-ը կարծում է, որ Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության համար հանրաքվեն պետք է անցկացվի: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի իսկական անդամ "ԷՄ ՓԻ ՋԻ" ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները: Նրա խոսքով՝ հարցումն իրականացվել է սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում հեռախոսային հարցումների միջոցով: Ընտրանքի ծավալը կազմել է 1001 մարդ։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 15:00
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 14:49
Արմինֆո. Հարցման մասնակիցների շուրջ 40 տոկոսը կարծում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի իսկական անդամ "ԷՄ ՓԻ ՋԻ" ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները: |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 14:46
Արմինֆո. Այսօր հայ ժողովուրդը կանգնած է բախտորոշ բեկումնային պահի առջև.կամ ձևավորել ազգային իշխանություն, փոխել երկրի ապազգային կուրսը և Հայաստանը դարձնել իրապես հայկական, կամ թույլ տալ Հայաստանի թյուրքացում՝ այդ գործընթացի արդյունքում: Այդ մասին ՀՅԴ "Հայ Դատի" համահայկական համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 14:04
|