Arminfo.info

Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Բեռլինի ցուցանմուշների ցուցահանդես․ ԿԳՄՍՆ
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 15:13

Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նշանավորելով երկու հաստատությունների միջև պատմական գործընկերության սկիզբը։

ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը:

Բեռլինի «Նոյես թանգարանում» փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Համագործակցության շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով, որոնց մի մասը կցուցադրվի առաջին անգամ։ Ցուցադրությունը նվիրված է «Թանգարանային կղզու» հիմնադրման 200-ամյակին և առաջին անգամ է նման ծավալով իրականացվում արտերկրում։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ընդլայնում է ռազմական բուհերի շրջանավարտների համար բնակարանների արտոնյալ գնման հնարավորությունները
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 15:01

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության նիստում, որը վարել է  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը սահմանել է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները:

Բժիշկ թե՞ մենեջեր։ Ով կարող է ղեկավարել բժշկական կազմակերպությունը՝ Առողջապահության նախարարության նոր կանոններով
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 14:08

Արմինֆո Կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։

ՀՀԿ և ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են անցկացրել՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրելով Հայաստանում քաղբանտարկյալների և Բաքվում հայ գերիների վրա
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 14:07

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՅԴ  ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՝ նպատակ ունենալով միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել երկրում քաղբանտարկյալների, այդ թվում ՝ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչների, և Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերի ճակատագրի վրա:

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 14:04

Արմինֆո ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։

Հայրենասիրության գինը. ադրբեջանական գրպանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 13:53

Արմինֆո.  Ադրբեջանական գրպանային դատարանը շուրջ երկու տարի տևած շինծու դատավարությունից հետո ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանին, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին:

Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 13:33

Արմինֆո.  Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով արդեն երրորդ տարին ադրբեջանական գերության մեջ է, հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից:

Պետությունը 250 մլն դրամի առաջին տրանշն է հատկացրել  «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 13:26

Արմինֆո. Պետությունը 250 մլն դրամի առաջին տրանշն է հատկացրել «Հանրօգուտ մեդիամիջավայր»  հիմնադրամին, որը պետք է բաշխվի 10 հանրային և մայրաքաղաքային հեռարձակողների, ինչպես նաև 8 մարզային հեռուստաընկերությունների միջև: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Եկեղեցիների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողերն այսուհետեւ չեն փոխանցվի ՀԱԵ-ին՝ որպես սեփականություն.  օրենքի նախագիծ
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 13:09

Արմինֆո.  Այսուհետ Հայաստանում եկեղեցիների կառուցման և սպասարկման համար նախատեսված հողերը որպես սեփականություն չեն փոխանցվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ կկնքվեն անհատույց օգտագործման պայմանագրեր: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը փետրվարի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի վաճառակետերի վարձակալներն ակցիա են իրականացրել՝ առևտրի կենտրոնից նրանց վտարման ֆոնին
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 12:05

Արմինֆո.  Հայ միլիարդատեր Խաչատուր Սուքիասյանին (Գռզո) պատկանող "Ռոսիա Մոլ" առևտրի կենտրոնի վաճառակետերի վարձակալները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պատասխան մինչև մարտի 15-ն իրենց առևտրի տարածքներն ազատելու պահանջի:

AECOM-ի մասնագետները Հայաստան են ժամանել ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու համար
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:55

Արմինֆո Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվոաղ հարցեր
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:45

Արմինֆո Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Էրդողանը գովել է Ալիևին և Փաշինյանին Հարավային Կովկասում "խաղաղություն" հաստատելուն ուղղված ջանքերի համար
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:28

Արմինֆո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռնարկած "համարձակ քայլերը" և Հայաստանի վարչապետ Փաշինյանի դրսևորած "ամուր կամքը" չափազանց կարևոր է համարել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար:

Հայաստանի դեսպանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:14

Արմինֆո  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրած Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին։

 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:12

Արմինֆո.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դիմել է ԱՄՆ փոխնախագահին
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 10:01

Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ վերջինիս Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցին ընդառաջ՝ խնդրելով հասնել հայ ռազմագերիների ազատ արձակմանը:

Շվեյցարիայի պատգամավորները հանդիպել են Արցախի ղեկավարության հետ
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 09:56

Արմինֆո Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք  են այցելել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը (Erich Vontobel) և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։

Օվերչուկ․ ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026, 09:56

Արմինֆո ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026, 19:47

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026, 19:14

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ