Arminfo.info

ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 15:19

Արմինֆո. ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառումը: Շուրջ հինգ տարի երկու կառույցների միջև համագործակցությունը օգնել է ապրել և ապրեցնել՝ պատերազմից հետո կյանքը վերագտած հերոսներին։

Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները պաշտպանական համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 15:09

Արմինֆո.Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Բաղդասարյանը հերքում է տեղեկությունը, թե Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 15:06

Արմինֆո.Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Նման պնդմամբ հանդես է եկել Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Արցախցի փաստաբան․ Հայաստանում Արցախի ներկայացուցչության սեփականազրկման հարցը քննվում է առանց գրանցված իրավատիրոջ մասնակցության
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:51

Արմինֆո.Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու հարցը քննվում է առանց գրանցված իրավատիրոջ մասնակցության։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը. Նախիջևանի սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:31

Արմինֆո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները:

Հայաստանի ԱԺ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրները
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:25

Արմինֆո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Ընդդիմադիր պատգամավոր․ նախընտրական փուլի համար իշխանությունը ունի պատրաստած ներքին պառակտման նոր թեմաներ և սցենարներ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:24

Արմինֆո Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ։

 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:20

Արմինֆո.

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Նժդեհ Հովսեփյանի ՝ "Հայոց պատմություն" դասագրքում տեղ գտած «զրպարտչական պնդումների» գործով
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 13:05

Արմինֆո.  Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի: Այդ տեղեկությունը "Փաստինֆո" -ի հետ հարցազրույցում հաստատել է քաղաքացիական դատարանների մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հովսեփյանը։

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկներ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:57

Արմինֆո Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:

Կասեցվել է Նիդերլանդներից Հայաստան կոկաինի մաքսանենգ ներկրման փորձը
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:41

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է  հետևողական և անզիջում պայքար  մղել  ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

ԱԺԲ խորհուրդ․ Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:03

Արմինֆո Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ և ծառայում են այն ուժերին, որոնք շահագրգռված են հայկական ինքնության հիմնասյուների քայքայմամբ։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները կաշառք են պահանջել և վերցրել ՝ իրավախախտումների վրա «աչք փակելու» համար
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 12:01

Արմինֆո.  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 11:54

Արմինֆո.

Մեծ Բրիտանիայի ANC-ը հայերին և իրավապաշտպաններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայերին գերության մեջ պահելու առնչությամբ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 11:51

Արմինֆո. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (ANC) կոչ է անում բոլոր հայերին և մարդու իրավունքների պաշտպաններին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայերին շարունակաբար գերության մեջ պահելու առնչությամբ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը ներկայացրել է պաշտոնական Երևանի մոտեցումները Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 11:03

Արմինֆո. ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

Իրանի առաջնորդ․ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում հակամարտությունն անխուսափելիորեն կդառնա տարածաշրջանային լայնածավալ պատերազմ
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 10:25

Արմինֆո.  Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում հակամարտությունը չի սահմանափակվի լոկալ շրջանակներով, այլ անխուսափելիորեն կդառնա տարածաշրջանային լայնածավալ պատերազմ ։ Այ դ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի եւ Իմամ Խոմեյնիի Իրան վերադարձի տարելիցի նախաշեմին Հոսեյնիում քաղաքացիների զանգվածային հավաքից առաջ իր ծրագրային ելույթում։

Թեհրանի հայկական եկեղեցում նշել են Սուրբ Սարգսի տոնը
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 10:23

Արմինֆո. Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Տ.Սեբուհ եպիսկոպոս Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ:

«Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատարների համար
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 10:22

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են։

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումը
 Երկուշաբթի, 2 Փետրվարի 2026, 09:54

Արմինֆո Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ։




Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ