ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը դատարանում վատացել է. հաջորդ նիստերը կընթանան առանց նրա ներկայության
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:30

Արմինֆո. Սեպտեմբերի 18-ի դատական նիստի ընթացքում վատացել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վիճակը, նրան պատգարակով տարել են դատարանի շենքից:

ԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:28

Արմինֆո. "Երբ խոսքը սահմանների բացման մասին է, մենք լիովին աջակցում ենք տարածաշրջանի կարգավորմանը եւ խաղաղությանը", - հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Comprehensive Security & Resilience International Conference-ի ժամանակ:

Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 18:52

Արմինֆո. Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի մեկնաբանությանը։

Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 18:31

Արմինֆո. Վանաձորի նախկին քաղաքապետ, ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 18-ի նիստում ընդունել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը:

Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 17:07

Արմինֆո.  Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարություն
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 17:04

Արմինֆո.  Գերմանիայից ժամանած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտեդտին թույլ չեն տվել այցելել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կալանավորված նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին: Այդ մասին ասվում է Խաչատրյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

Հայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:44

ԱրմԻնֆո.   Սեպտեմբերի 16-ին Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հանդիպումը Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հետ։

«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:15

Արմինֆո.  Արդեն մեկ ամսից Երեւանում տեղի կունենա Կոնստանտին Կամենսկու «1984» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան՝ Ջորջ Օրուելի համանուն վեպի մոտիվներով։

Փաստաբան․ "Մայր Հայաստանի" կալանավորված ներկայացուցիչների գործով հաջորդ նիստը կրկին դռնփակ կընթնա
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:10

Արմինֆո.  "Մայր Հայաստան" կուսակցության կալանավորված առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և քաղաքական ուժի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը կրկին դռնփակ կընթանա: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

ՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 16:00

Արմինֆո.   Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝  իր էջում հրապարակելով պարգևատրման արարողության լուսանկարը:

Բագրատ Միկոյան. "Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ՀՀ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության գնալ"
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 15:12

Արմինֆո.  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ իշխանության հետ որևէ պայմանավորվածության գնալ։ Այդ մասին սեպտեմբերի 18 – ին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի գործով նիստը։

Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստում
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 15:04

ԱրմԻնֆո. Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ի նիստում, որտեղ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:

ԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումների
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:52

Արմինֆո.  Մայիսի 10-ից Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր, այդ թվում ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգը, պարբերաբար ենթարկվել են կիբերհարձակումների: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներին
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:16

ԱրմԻնֆո.  Մեկենաս, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային հանդիպել հայ ռազմագերիների հետ և արձագանքել նրանց դիմումներին։

ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:12

ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին դրանցից ազատվելու հարկադրելու նպատակով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ "Արձանագրում ենք այն նշանները, որ հաջորդ թիրախները ("ռեյդերական զավթումների"՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները", - արձանագրել է նա։

ՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 14:10

ԱրմԻնֆո.  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և գործով անցնող վեց եպիսկոպոսները՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, չեն ներկա գտնվի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին։

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 13:14

Արմինֆո.  Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։

Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 13:12

ԱրմԻնֆո.  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կապված է նրա քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձի հետ՝ երկրի առջև ծառացած սպառնալիքների ֆոնին։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահի գործով նիստն անցկացվող Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:59

Արմինֆո.

Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:51

ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ