Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:43
ԱրմԻնֆո. «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Գորիսում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում հանդես կգան միասնական ճակատով՝ «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:53
Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:17
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ նրա 80-ամյակի առթիվ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:16
ԱրմԻնֆո. Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 18-ին տեղի է ունենում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:15
ԱրմԻնֆո. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ՀՀ նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիխ Աբրահամյանի ձերբակալության փաստը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:32
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:31
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունների որոշումը 3 ամսով երկարաձգելու Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ապօրինի ձերբակալված Մարտուն Գրիգորյանի՝ կալանքի տակ պահելու ժամկետը ցույց է տալիս, որ ներկայիս ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան շարունակվելու է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:29
ԱրմԻնֆո. Երևանի հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 17-ի նիստում ևս երկու ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:28
ԱրմԻնֆո. Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կհայտնի։ Այս մասին սեպտեմբերի 17-ին TRIPP-ի թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 10:26
ԱրմԻնֆո. Գերմանիան և Եվրամիությունը (ԵՄ) չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առջև։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մատիաս Մոսդորֆը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 22:32
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 20:43
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:47
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:40
Արմինֆո. Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:38
Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:37
Արմինֆո. Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ։ Այդ մասին իր հոդվածում գրում է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:13
Արմինֆո. Ջավախահայ հասարակական գործիչները բաց նամակ են հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների, թե՝ որքան ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:10
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին և թույլ տալ Արցախի բնիկ բնակչությանը անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք: Կոնգրեսի անդամները միացել են հոգևորականներին և միջազգային իրավական փորձագետներին՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված "Պատասխանատվություն 202։ Արցախ։ Արդարություն։ Ազատություն։ Վերադարձի իրավունք" միջոցառմանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:07
Արմինֆո. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ վերջինիս մասնակցության առնչությամբ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:03
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը: Այս մասին հաղորդել է քաղաքական գործչի զինակից, Գյումրիի քաղաքապետարանի "Մեր քաղաքը" ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
|