Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:17
Արմինֆո. Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:09
Արմինֆո. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:41
ԱրմԻնֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:33
Արմինֆո. «Սահմանապահների փոխարինման գործընթացը մենք սկսել ենք վիզային ռեժիմի ազատականացման գործընթացից շատ առաջ», - սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերքելով այն թեզը, թե ռուսական սահմանապահ ծառայությունների փոփոխության պատճառը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստումն է:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:09
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շրջանակներում այս կամ այն տարածքի անցման վերաբերյալ պայմանավորվածությունների թիվը հավասար է զրոյի։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրաքվե կանցկացվի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:05
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 16:01
Արմինֆո. Ազգային ժողովի "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:27
Արմինֆո. Հայաստանը Գերմանիայից որպես նվեր ստացել է 16 հատ "Polaris ProStar S4 Titan" ձնագնաց՝ երկրի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է նվիրատվությունը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:10
Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք իշխանություններից կոնկրետ քայլեր են պահանջել իրենց կենսական խնդիրների լուծման ուղղությամբ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:06
Արմինֆո. ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ռեյդերային զավթում է որակել Հայաստանի ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:52
Արմինֆո. Հայաստանը երբեք քննարկման չի դրել ռուսական 102-րդ ռազմակայանն իր տարածքից դուրս բերելու հարցը, Ռուսաստանն է բարձրացրել այդ հարցը, իսկ մենք, ընդամենը, մեր դիրքորոշումն ենք կառուցել այդ թեմայի շուրջ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:39
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների հետ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում ռուսական ֆինանսավորմամբ մարզում իրականացվող "Նեքսուս" նախագծի շահառուներին:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:32
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն արդեն շուրջ 450 օր զրկված է ազատությունից: Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստանի" հայտարարության մեջ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Հայաստանի իշխանության կամայականությունները կանգնեցնել կարող է միայն եվրոպական կառույցների արձագանքը։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:23
Արմինֆո. Գործատուների հետ քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը Հայաստանի թվային համակարգ մտցնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:47
ԱրմԻնֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:32
ԱրմԻնֆո. Հայաստանում կբարձրացվի պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձը։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններին։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 13:24
ԱրմԻնֆո. Հայաստանի և Բենինի, ինչպես նաև Ռուանդայի միջև կկնքվեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց երկու համաձայնագրերի կնքմանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 12:25
ԱրմԻնֆո. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներում գողություն կատարած անձին հանձնելով այդ երկրի իրավասու մարմիններին։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 12:03
ԱրմԻնֆո. Պետական կառավարման համակարգի բարեփոխումը բարեփոխումների ամենաբարդ և, միևնույն ժամանակ, ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Այս մասին սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|