Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 20:28

Արմինֆո. Ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական  հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:

Երևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 20:28

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։

ՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 20:19

Արմինֆո.  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այդ մասին  ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։

Հայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 19:24

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:

Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 19:16

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 18:30

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։

"Ուժեղ Հայաստանը" նոր մամուլի քարտուղար ունի
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 18:29

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Հայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 18:28

Արմինֆո. Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոն
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 18:26

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը։

Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 17:42

Արմինֆո. Այսօր Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ կողմից սանձազերծված գլոբալ պատերազմի մեջ, կարծում է "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 17:38

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում սկսվել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները:

Վրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 17:11

Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերին
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 17:04

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: 

Երևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարները
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 16:23

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։

Ընդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 16:20

Արմինֆո.  "Ռուսական 102-րդ ռազմակայանի մասին իմ պատկերացումները համընկնում են 2020 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի ստորագրած "Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ" փաստաթղթի դրույթների հետ, որում Ռուսաստանի  հետ համագործակցությունը, այդ թվում ՝ ռազմական ոլորտում և երկկողմ ձևաչափով, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ - ին, դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ", - սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավոր («Ուժեղ Հայաստան») Էդգար Ղազարյանը:

ԱԺԲ․ Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելուԱդրբեջանի փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 16:18

Արմինֆո. Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելու, արձանագրությունները խեղաթյուրելու կամ համալիրը «աղվանական» հռչակելու փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը։ Facebook-ի էջում նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը՝ սեպտեմբերի 11-12-ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ բռնազաավթված Արցախ այցի առնչությամբ: Խորհուրդը դա որակել է որպես Ադրբեջանի հոգևոր-մշակութային վանդալիզմի հերթական ակտ և ցինիկ սադրանք:

Հայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 16:16

Արմինֆո. Հայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին նոր պայմանագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում:

«Արցախ» միություն․ Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ ԼՂՀ հայկական ինքնության ժխտման գործիք է
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 15:23

ԱրմԻնֆո. "Արցախ" միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ: Միությունում նշել են, որ այցին մասնակցել են 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչներ:

Երեւանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության պատվիրակությունը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 15:08

ԱրմԻնֆո.   ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման եւ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։

Պատգամավոր․ Ռուսական ռազմակայանը մեզ պետք չէ, բայց եթե այն պետք է Ռուսաստանին, դա քննարկման առարկա է
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 14:25

ԱրմԻնֆո.   Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն չէ. եթե այն պետք է ռուսական կողմին, ապա դա պետք է քննարկել հայկական կողմի հետ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ