Arminfo.info

Եվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:48

Արմինֆո. Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է նորաստեղծ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի նախնական ժամկետով՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:06

Արմինֆո. Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: 

Արայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:56

Արմինֆո.Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը Բաքվի վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ միջնորդել է նրան անմեղ ճանաչել և արդարացման դատավճիռ կայացնել։

Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:54

Արմինֆո.2025 թվականի ընթացքում մերժվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ 805 դիմում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը։

Իշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:48

Արմինֆո. Հայաստանի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:47

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ  առաջարկներ։

«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:35

Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների, բռնության, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բոլոր հնարավոր և անհնարին իրավական ու բարոյական նորմերի խախտումների, հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և ընդդիմության հալածանքների ֆոնին։

«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:30

Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը Հայաստանում արդարության վերականգնման համար։ Այս մասին գրում է կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:25

Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններում հաղթած կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:22

Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:10

Արմինֆո Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:00

Արմինֆո.  Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում:

"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:51

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի իր ընտրողների վստահությունը և առաջնորդվի երկրի շահերով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե արդյոք կուսակցությունը կվերցնի պատգամավորական մանդատները որպես ընդդիմության առաջատար:

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:04

Արմինֆո.  Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:51

Արմինֆո Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:33

Արմինֆո ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 17:39

Արմինֆո.  Անգամ ԵԱՀԿ դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, գրում է Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:52

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունից՝ ԱրմԻնֆո-ի հարցին ի պատասխան:

Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:31

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու փորձերի համար։ Այդ համատեքստում նա շնորհակալություն է հայտնել ուժային կառույցներին զգոնության և պրոֆեսիոնալիզմի համար, որոնք կարողացել են դիմակայել այդքան լայնամասշտաբ, ինչպես ինքն է արտահայտվել, նախընտրական կաշառքներին  եւ քաղաքացիների ազատ կամարտահայտմանն անօրինական ճնշումներին։




Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ