Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 12:32
Արմինֆո.Հայաստանը երրորդ անգամ չի կարողացել անցնել "Եվրատեսիլի" եզրափակիչ։ Երիտասարդ կատարող Սիմոնը, ով մրցույթի կիսաեզրափակչում 6-րդ համարի ներքո ելույթ է ունեցել Paloma Rumba երգով, բավարար միավորներ չի հավաքել եզրափակիչ դուրս գալու համար:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 12:10
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից պահանջում է 6 մլն դրամ: Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի հաղորդագրության՝ համապատասխան հայց է ներկայացվել առաջին ատյանի քաղաքացիական դատարան:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 11:48
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտում է նախօրեին Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 11:39
Արմինֆո. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հերթական անգամ հաղթելու է Հայաստանի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքար խոշորացված համայնքում քարոզարշավի ժամանակ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 11:17
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանն ազատ է արձակվել․ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրան կալանավորելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 11:15
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:27
Արմինֆո. Ուղիղ եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանը դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել է: Այդ մասին հաղորդել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:24
Արմինֆո. "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 24news.am ընդդիմադիր կայքի YouTube-ալիքի արգելափակման առնչությամբ։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:23
Արմինֆո. Հյուսիսից հերթական ցիկլոնն է ներթափանցել Հայաստան, որն իր հետ բերել է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և առատ տեղումներ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:19
Արմինֆո. Մայիսի 14-ին Գյումրի է այցելել Մոսկվայի պատվիրակությունը՝ Արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Գեորգի Յակովլևի գլխավորությամբ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:17
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 00:44
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 00:13
Արմինֆո.Մայիսի 14-ին շրջանի ընտրողների առաջ ունեցած ելույթում կուսակցության քաղխորհրդի անդամ, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նշել է, որ ողջ Հայաստանի երբեմնի արդյունաբերական շրջանի դատարկ պահեստները կվերածվեն տեխնոլոգիական ձեռնարկությունների, որտեղ աշխատանքը կեռա օրը 24 ժամ։ Նա ընդգծել է, որ Շենգավիթը պատմականորեն ստեղծվել է ազնիվ աշխատավորների ձեռքերով և եղել է հանրապետության գլխավոր արդյունաբերական կենտրոնը։ Սակայն կառավարման սխալների պատճառով բազմաթիվ ձեռնարկություններ փակվել են, իսկ երբեմնի ծաղկուն շրջանը դարձել է Երևանում գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող վայրը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 20:32
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 20:31
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հարց է բարձրացրել, թե արդյոք հայ ժողովուրդն ունակ է տեր կանգնել հավաքական հիշողությանը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 20:29
Արմինֆո.ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ մի շարք կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր առմամբ 45 թեկնածու հրաժարականի դիմում է ներկայացրել: Որոշ դիմումներ վավերացված են եղել նոտարական կարգով, իսկ չվավերացված դիմումների դեպքում թեկնածուներն անձամբ են ներկայացել ԿԸՀ նիստին:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 18:29
Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին պնդումների կապակցությամբ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 18:08
Արմինֆո.Գույքահարկը զգալիորեն կնվազեցվի, հատկապես հողամասերի, ինչպես նաև վարձակալության տրվող կամ ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող օբյեկտների մասով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:49
Արմինֆո.Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները հայ խաղաղապահների հետ համատեղ մասնակցել են գործողությունների պլանավորման, առաջնորդության կատարելագործման և խաղաղապահ գործողություններին պատրաստվածության երկկողմանի միջոցառմանը:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 17:48
Արմինֆո.Ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը խուզարկություն է իրականացվում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|