Arminfo.info

Երևանում առաջին անգամ անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստ․ Հայաստանի Ջրային կոմիտե
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 13:20

Արմինֆո Երևանում առաջին անգամ կայացել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը:

Կոբախիձեն տեղական գործակալություններին եւ նրանց օտարերկրյա հովանավորներին մեղադրել է Հայաստանին ու Վրաստանին "գժտեցնելու" փորձերի համար
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 13:20

Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղական գործակալություններին և նրանց օտարերկրյա հովանավորներին մեղադրել է Հայաստանին և Վրաստանին "գժտեցնելու" փորձերի համար: Նա նման տեսակետ է հայտնել Imedi LIVE հեռուստաալիքի ուղիղ եթերում։  

ՀՀ կառավարությունը փոխում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսուցման չափորոշիչները
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 12:55

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում,  որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրի որոշմամբ, ստացված առաջարկությունների հիման վրա, խմբագրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման շրջանակում։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

Ռուսաստանում առաջարկել են ստեղծել "Պուտինի ճանապարհ"  մինչեւ Հայաստան
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 12:27

Արմինֆո.Ռուսաստանում առաջարկել են ստեղծել "Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանապարհ" դեպի Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը՝ "Ռուսաստանն ու աշխարհը. երկխոսություններ-2026։ Նոր իրականություն" միջազգային խորհրդաժողովում, հաղորդում է "Լենտա․ռու"-ն:

 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 12:26

Արմինֆո.

Միրզոյան․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարց չի կարող քննարկվել, քանի դեռ Երևանն ինքը նման ցանկություն չի հայտնել
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 12:02

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարց չի կարող քննարկվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ինքը համապատասխան հայտ չի ներկայացրել և նման ցանկություն չի հայտնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը:

Անդրանիկ Թևանյանն արձագանքել է իր հասցեին Փաշինյանի մեղադրանքներին. պետական դավաճանը դու ես
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 11:58

Արմինֆո.Ընդդիմադիր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն արձագանքել է իրեն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ պետական դավաճանության մասին հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ The Insider-ի, այսպես կոչված, բացահայտումներին՝ դրանք որակելով բացահայտ սուտ
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 11:44

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է լատվիական The Insider պարբերականի, այսպես կոչված, բացահայտումներին, ընդգծելով, որ "հետաքննության" մեջ բերված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ և կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ:

ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքը
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 11:34

Արմինֆո. Հայաստանում գործում են շուրջ 115 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք բիզնեսի ֆինանսավորման շնորհիվ կարողանում են ընդլայնել իրենց գործունեությունը և ստեղծել աշխատատեղեր։

Մոսկվա․ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել եւ չունի
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 11:02

Արմինֆո. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, թե, իբր, ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ: Նրա խոսքով ՝ այդ ֆեյքը ուռճացնում է ՌԴ-ի լրտեսամոլությունը։

Հայաստանի դեսպանը «Concordia»-ի համահիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացումը
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 10:45

Արմինֆո.  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։

ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանին չի հաջողվի երկու հարսանիքում միաժամանակ պարել
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 10:26

Արմինֆո. Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում միաժամանակ պարել։ Այդ մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Ղարաբաղցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 10:09

Արմինֆո.  Ղարաբաղցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նիդերլանդները նոր ռազմական կցորդ ունի Հայաստանում
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 10:08

Արմինֆո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին:

 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 20:37

Արմինֆո.

Շոյգուն հայտարարել է Ռուսաստանի դեմ Հայաստանի ոչ բարեկամական քայլերի մասին
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 19:45

Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ. վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների ավարտին Երևանն ու Բրյուսելը ԵՄ 27 պետություններին պետք է համոզեն հանրապետության պատրաստ լինելը
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 18:20

Արմինֆո.Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցային գործընթացի ավարտին Երեւանն ու Բրյուսելը պետք է համոզեն Եվրամիության անդամ 27 պետություններին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությանը, որ հանրապետությունը պատրաստ է այդ քայլին: Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները:

Հայաստանի ՆԳ նախարար․ Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ-ում ապաստանի տրամադրման հայցերի թիվը նվազել է 54,6 տոկոսով
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:45

Արմինֆո. 2016 թվականին ԵՄ-ում ապաստանի հայց է ներկայացրել 7795 ՀՀ քաղաքացի, իսկ արդեն 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3535, անկումը ՝ 54,6 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նարեկ Կարապետյանը հավաստիացնում է, որ բացի ՀՀ քաղաքացիությունից, երբևէ որևէ այլ պետության քաղաքացիություն չի ունեցել
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:22

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, որ բացի ՀՀ քաղաքացիությունից, երբևէ որևէ այլ պետության քաղաքացիություն չի ունեցել:

Ծառուկյանը բոլոր իրավական գործիքներն օգտագործում է սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի հետ կապված . Իվետա Տոնոյան
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:17

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգտագործում է բոլոր իրավական գործիքները սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան