Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026, 10:13
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ընտրություն կատարել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև. նա փորձում է «վաճառել» այս ընտրության իրավունքը կողմերին: Այս մասին գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր հոդվածում:
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026, 00:08
Արմինֆո.Երևանի ավագանին որոշում է կայացրել լուծարել "Երևանտրանս" ՓԲԸ-ն:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 20:30
Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակով դիմել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին ՝ խնդրելով իրեն ներառել Բաքու հնարավոր ուղեւորությունում:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 20:29
Արմինֆո."Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 19:05
ArmInfo. On September 8, 2006, the Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia (CANWFZ Treaty) was signed in Semipalatinsk. In honor of the 20th anniversary of this event, the foreign ministers of the states The Treaty's signatories adopted a Joint Statement.
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 18:52
Արմինֆո.Դիլիջանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է անցած տարվանից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 18:12
Արմինֆո.Եթե ռուս-հայկական հարաբերություններն իսպառ ոչնչացվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է քաղաքագետ, "Մայր Հայաստան" կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանը՝ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում, որտեղ մեկնարկել է կուսակցության կալանավորված ներկայացուցիչների գործով նիստը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 17:16
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 17:11
Արմինֆո. Սեպտեմբերի 8-ին Երեւանում մեկնարկել է "Մայր Հայաստան" կուսակցության կալանաավորված առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի եւ քաղաքական ուժի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ դատավարությունը: Դատական նիստն ընթանում է Երևանի քրեական դատարանում ՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 17:07
ԱրմինֆոՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 16:50
Արմինֆո.Նախնական տվյալների համաձայն, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ առանց վիզայի ռեժիմի կիրառումը նախատեսված է 2029 թվականին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային Ժողովի պատգամավոր, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության Թագուհի Ղազարյանը, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաոուլա Պինյոնի պնդումներն այն մասին, որ առայժմ վաղ է նշել կոնկրետ տարին (ներառյալ' 2029 թիվը, որն ակնկալում է Հայաստանի ղեկավարությունը), քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 16:31
Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաքի ճանապարհներին տրանսպորտային խցանումների լուծման հարցում իշխանությունների անգործությունը կհանգեցնի Երևանում տրանսպորտային կոլապսի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 15:43
Արմինֆո.Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի գլխավորությամբ:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 15:39
Արմինֆո. "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ղեկավար Իգոր Չայկան Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը համեմատել է մեծ ընտանիքում հարաբերությունների հետ:
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 15:24
Արմինֆո. Արտաշատում և Աշտարակում կհայտնվեն երկու գործընկեր "Ռուսական տներ"։ Այդ մասին հաղորդել է "Ռոսսոտրուդնիչեստվոյի" ղեկավար Իգոր Չայկան՝ այդ կառույցների հիմնադրման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 14:58
Արմինֆո. Ռիգա այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 14:44
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երկիրը ներքաշել աշխարհաքաղաքական նոր փորձությունների մեջ։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 13:53
ԱրմԻնֆո. «Հայաստան» դաշինքը դիմել է Հանրապետությունում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին՝ հանդիպում կազմակերպելու և երկրում առկա խնդիրները քննարկելու առաջարկով, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 13:47
ԱրմԻնֆո. ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհերի թվի վերաբերյալ վերջին շրջանի ենթադրությունները, անհրաժեշտ է համարում հաստատել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվել է 3833 մարդ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս մասին նշված է քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
|
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 13:26
ԱրմԻնֆո. Միջազգային դատարաններ դիմելուց առաջ կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը մտադիր է արդյունքի հասնել ներպետական ատյաններում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
|