Arminfo.info

ԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 22:51

Արմինֆո. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա: Հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը:

Քվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 22:31

Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Երևանում և Հայաստանի տասը մարզերում քվեարկության արդյունքների նախնական տվյալները:

ՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:53

Արմինֆո. Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների գործընթացի սկզբից՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների մասին 425 հաղորդում:

Քվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերով
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:29

Արմինֆո. Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հարուցվել է 59 քրեական վարույթ՝ ընտրությունների հետ կապված ենթադրյալ խախտումների փաստերով: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Exit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համար
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:38

Արմինֆո.Էկզիտպոլերի (Exit polls) տվյալներով՝ Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները ավելի շատ ձայն են հավաքում, քան իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:26

Արմինֆո. «Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին: Այս մասին հայտնում է PARA TV-ն:

ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:21

Արմինֆո. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղամասերի փակման պահին կազմել է 58,97%:

Սամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:12

Արմինֆո. Որպեսզի ընդդիմությունը բացարձակ հաղթանակի հասնի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, անհրաժեշտ է, որ Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք թույլ չտան կեղծիքներ ձայների հաշվարկի ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 20:11

Արմինֆո. Հայաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին ավարտվեց հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակվեցին:

ՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 20:06

Արմինֆո. Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի խոսքի ազատությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր միջոցների:

Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 19:41

Արմինֆո. Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի: Այս մասին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը:

Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 19:37

Արմինֆո.Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (ՀԿՀ) շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում և Տավուշում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 18:26

Արմինֆո.Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդհանուր՝ 2.203.976 թվից քվեարկությանը մասնակցել է 1.224.957 մարդ կամ ընտրողների 48,92%-ը: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):

«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 18:22

Արմինֆո. Հայաստանի Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են քվեարկել Հանրապետությունում ընթացող խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

ՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 18:15

Արմինֆո.Հայաստանի քաղաքացիներն օրվա ընթացքում զանգեր և հաղորդագրություններ են ստացել օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից, որոնցով կեղծ տեղեկություններ են տարածվել որոշ ընտրատեղամասերում իբր տեղադրված ռումբերի մասին: Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Քաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:57

Արմինֆո.Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։

Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի "Քաղաքացիական պայմանագրից" եւ "Հայաստան" դաշինքից
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:48

Արմինֆո.Ժողովուրդն արթնացել է, զգում է, որ հենց ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը և ինչպիսին պետք է լինի։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  "Նոր ուժ" կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ գոհունակություն հայտնելով ընտրություններին բարձր մասնակցության առնչությամբ։

Դատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալ
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:38

Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ օրս, 2026թ. հունիսի 7-ի ժամը 8:00-ի դրությամբ գրանցվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալ 282 հաղորդում:

ՀԷՑ-ը հաղորդում է «վթարային անջատումների» մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:34

Արմինֆո."Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ընկերությունը (ՀԷՑ)  հաղորդում է հոսանքի զանգվածային անջատումների մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Քաղաքագետ. ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:23

Արմինֆո.  Ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։ Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։




Մեկնաբանվողներ
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն