Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:49
Արմինֆո. Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:47
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 14:19
Արմինֆո.Ադրբեջանը "Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ծրագիրն" կօգտագործի Հայաստանի տարածքների հետագա օկուպացման համար։ Նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ այն ֆոնին, որ "Ադրբեջանում շարունակվում են, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջան", այսինքն ՝ Հայաստան վերադարձի թեմայով խորհրդաժողովները":
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:30
Արմինֆո.Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:23
Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցությունը դեմ է, որպեսզի Ազգային ժողովում ձևավորվի բացարձակ իշխանություն: Այդ մասին մայիսի 13-ին Գավառ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:20
Արմինֆո.«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ, Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 13:07
Արմինֆո.Ախալցխայի մարդա բնակավայրի Հայ Առաքելական Եկեղեցու տաճարից հանել են սրբապատկերները եւ դրել աղբամանի կողքին։ Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը, փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարությանն ապօրինի խոչընդոտելը: Հաղորդվում է, որ այս տաճարը երկար տարիներ վեճի առարկա է եղել Ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, եւ այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում: Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է սրբապատկերները հանել տաճարից: "Երեկոյան ես նույնպես այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը, ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս է բերվել՝ սրբապատկերներ և այլ իրեր։ Այս ամենի վրա աղբ էր լցված։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և տեղավորեցինք։ Մենք չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի", - ասել է նա։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:55
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:25
Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 12:01
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:49
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզչության շրջանակում վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման համար:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:48
Արմինֆո. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչները չեն դժգոհել իրենց կենցաղից կամ սոցիալական պայմաններից, միակ բանը, որ նրանց հուզել է, եղել է Հայաստանի ապագան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում գյուղացիների հետ հանդիպումից հետո:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:43
Արմինֆո. Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:31
Արմինֆո. Պաշտոնական Երեւանը ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարությունում՝ ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի հայտարարության առնչությամբ։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 11:30
Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում, որը շարունակվում է 2022 թվականից, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել է մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունը։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:27
Արմինֆո. Ատլանտյան խորհրդի փորձագետները կարծում են, որ այժմ եկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի "վիթխարի համաձայնության" ժամանակը:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:10
Արմինֆո. Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է համայն Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին պատմական օրվա` Ն.Ս. Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի ընտրության, օծման և գահակալության առիթով։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:09
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական դեսպան Էն Մարի Յաստիշոկի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ դիտարկելու ԹՐԻՓՓ ծրագրի առաջ մղման քայլերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:08
Արմինֆո. Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026, 10:06
Արմինֆո. Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցում պատմական առաջընթաց է արձանագրվել։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|