Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 10:21
ԱրմԻնֆո. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանի մահը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 10:20
Արմինֆո. Մեծամորի ատոմակայանը (ԱԷԿ) ունի անվտանգության կայուն մակարդակ. դրա ռեակտորը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը անվտանգության սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար:
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 10:19
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումները կսկսվեն օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում: Հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զեկույցի շուրջ սպասվում է բուռն քննարկում:
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 10:06
|
Կիրակի, 23 Օգոստոսի 2026, 17:09
Արմինֆո.Նյու Յորքի դաշնային դատարանն անօրինական է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որը նախատեսում էր կասեցնել ներգաղթային վիզաների տրամադրումը 74 երկրների, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներին:
|
Կիրակի, 23 Օգոստոսի 2026, 17:05
Արմինֆո.Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի ստեղծողները բախվել են խնդրի, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանմանը։ Այդ մասին հայտարարել է Genetic Production կինոընկերության համահիմնադիր, գաղափարի հեղինակ և "Մոնթե" ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 12:54
Արմինֆո.Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների գոտիներից փետրվար ամսին հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացիները պետությունից փոխհատուցում կստանան հակառակ ուղղությամբ ձեռք բերված ավիատոմսի դիմաց: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 12:50
Արմինֆո.Հայաստանի Պաշտպանության նախարարությունը եւ Քննչական կոմիտեն հանդես են եկել Ճամբարակում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հերթական հերքմամբ։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 11:52
Արմինֆո.Օգոստոսի 27-28-ը Հայաստանում կանցկացվի "Կինոյի գիշեր" համառուսաստանյան ակցիան: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 11:34
ԱրմԻնֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալների՝ որպես մարդասիրական քայլ և Բաքվի՝ հաշտեցմանը նվիրվածության դրսևորում։ Այս մասին The Washington Times -ում հրապարակված իր հոդվածում գրում է Janus Forum-ի գործադիր տնօրեն, սյունակագիր Դարեն Սփինքը։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 11:28
ԱրմԻնֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել իր հոբելյանի՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ուղարկված շնորհավորանքների համար։
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 11:24
ArmInfo. Պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Բաքվի բանտերից ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալներն ու պատանդները, քանի դեռ Հայաստանը պաշտպանված ու անվտանգ չի դարձել, քանի դեռ Արցախից մեր հայրենակիցները չեն վերադարձել իրենց տներ ու չեն վերականգնել իրենց բնականոն կյանքը: Այս մասին ասված է «Հայակվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ուղերձում:
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 11:23
ԱրմԻնֆո: Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
|
Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 10:35
Արմինֆո: Օգոստոսի 22-ին Հայաստանի տարածքում սպասվում է անտեղումային եղանակ։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 19:33
Արմինֆո. "Ուժեղ Հայաստանի" նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 18:31
Արմինֆո. IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 18:28
Արմինֆո.Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 18:01
Արմինֆո. Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 17:59
Արմինֆո. Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ հայ ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի շնորհավորական ուղերձում՝ ուղղված Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 15:51
Արմինֆո. Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի քննարկումը կմեկնարկի օգոստոսի 24-ին ՝ ժամը 10:00-ին: Այդ մասին օգոստոսի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։
|