Arminfo.info

Լայնածավալ բարեփոխումներ Գեղարքունիքում. վարչապետը ծանոթացել է ռազմավարական ծրագրերի ընթացքին
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 20:51

Արմինֆո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որի ընթացքում դիտարկել է տասնյակ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը: Հիմնական ուշադրությունը հատկացվել է կրթական միջավայրի, ճանապարհային ցանցի նորացմանը և բարձր տեխնոլոգիական ագրոբիզնեսին աջակցությանը:

CSI միջազգային կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել Հայոց եկեղեցու նկատմամբ հետապնդումների վերաբերյալ
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 20:37

Արմինֆո. Մինչ եվրոպական առաջնորդները հավաքվում են Երևանում ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին, իրավապաշտպան խումբը հրապարակում է Հայաստանում հայտնի քաղբանտարկյալների ցուցակը: "Խորհրդային իշխանության ամենավատ դրսեւորումների ժամանակներից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին չի բախվել պետության կողմից աջակցվող նման խորության եւ ինտենսիվության հետապնդումների", - ասվում է Christian Solidarity International (CSI) կազմակերպության կողմից այսօր հրապարակված նոր զեկույցում:

"Ուժեղ Հայաստան" դաշինքը և "ՀայաՔվե"-ն համատեղ նախընտրական քարոզարշավ կանցկացնեն
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 20:19

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունների դաշինքը և "ՀայաՔվե" միավորումը համաձայնել են համատեղ նախընտրական քարոզարշավ իրականացնել, ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև համատեղ վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի օրինականության նկատմամբ:

Հայաստանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հանձնաժողովների հերթական հանդիպումը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 20:17

Արմինֆո. 2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

«Լեսնոյ».Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 18:09

Արմինֆո.«Լեսնոյ» համալիրն արդեն ավելի քան 10 տարի հանդիսանում է ընտանեկան հանգստի, զբոսաշրջության և հյուրասիրության սիրված վայրերից մեկը ոչ միայն լոռեցիների, այլևՀայաստանի տարբեր անկյուններից ու արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար։ 

Հայաստանում նշում են Պարի միջազգային օրը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 17:59

Արմինֆո. Այսօր ողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հովանու ներքո ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել "Արի, պարիր" տոնական միջոցառումը:

Ռուսաստանում ԱՊՀ եւ Վրաստանի բեռնատարների վարորդների գտնվելու ժամկետը երկարաձգվել է
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 17:58

Արմինֆո. Հուլիսից սկսած՝ Վրաստանի և ԱՊՀ երկրների բեռնատարների վարորդները բեռնափոխադրումների ժամանակ կկարողանան Ռուսաստանում անցկացնել տարեկան, ընդհանուր առմամբ, 180 օր՝ առանց վիզայի ձևակերպման: Այդ մասին որոշումը ստորագրել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, այն հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։

Ընտրությունների կիբեռպաշտպանությունը նաև անկախության և ինքնիշխանության պաշտպանության հարց է. Ռուբեն Սիմոնյան
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 17:53

Արմինֆո «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին անցկացվել է սցենարային վարժանք (tabletop exercise)՝ նվիրված ընտրական գործընթացների կիբեռանվտանգությանը և հիբրիդային սպառնալիքների դիմակայմանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ:

Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն ազգային գեոպորտալում
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 17:49

Արմինֆո.Հայաստանում տարածական տվյալները կներկայացվեն հատուկ գեոպորտալում։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Տարածական տվյալների մասին" օրենքում փոփոխություններին:

"Տաշիր Պիցցա" ընկերությունը երբեք չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում չի հետապնդում․ հայտարարություն
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 17:45

Արմինֆո. "Տաշիր Պիցցա" ընկերությունը երբեք չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում չի հետապնդում: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազ․ 2025 թվականին Հայաստանի Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 16:06

Արմինֆո. 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: Այդ մասին ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Դատախազության անցած տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։

ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 16:01

Արմինֆո. Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:

Հայաստանում աճում են դատարան հանձնված գործերի ցուցանիշները. գլխավոր դատախազ
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 15:55

Արմինֆո.2025 թվականին Հայաստանում դատարան հանձնված քրեական գործերի թիվը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է 2823-ով կամ 23.8% - ով: Այդ մասին նոյեմբերի 29-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Դատախազության անցած տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։

Գլխավոր դատախազ․ 2008 թվի մարտին Մյասնիկյանի արձանի մոտ մարդկանց կուտակումները պետական հեղաշրջման փորձ չեն եղել
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 15:34

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի մարտի 29-ի նիստում գերատեսչության կողմից 2025թ.կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս հաղորդել է 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննության որոշ արդյունքների մասին:

«Նեմեսիս» գործողություն». Էրիկ Բոգոսյանի փնթի աշխատանքը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 15:25

Արմինֆո. «Խոստովանեմ, որ կնախընտրեի, որպեսզի վերջերս ռուսերենով հրատարակված Էրիկ Բոգոսյանի ««Նեմեսիս» գործողություն. Հայոց ցեղասպանության վրեժխնդրության պատմությունը» գրքի (թարգմ.՝ Ա. Մարգոլիս, Մոսկվա, Individuum, Էքսմո, 2025 թ.) վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեին պրոֆեսիոնալ պատմաբանները, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները: Սակայն նրանք դա դեռ չեն արել: Նման կարծիք է հայտնել հայտնի գրող և հետազոտող, «Անդրանիկագիտական հանդեսի» նախկին հրատարակիչ ու խմբագիր Աշոտ Գրիգորյանը՝ Բոգոսյանի գրքի իր գրախոսականում:

Կանդազը հացադուլ է հայտարարել բանտում
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 14:47

Արմինֆո.  Լեգենդար արցախի հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ), ով կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հաղորդել է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների առողջության հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. Անահիտ Ավանեսյան
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 14:27

Արմինֆո Հայաստանի Արտաքին գործերի նախարարության համակարգման ներքո մշտական աշխատանք է տարվում Բաքվում պահվող մեր հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ադրբեջանում պահվող յոթ հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 14:22

Արմինֆո.  Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Այդ մասին հաղորդում է "Արցախ միություն "կազմակերպությունը ։

ՀԿԵ-ում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 14:02

Արմինֆո. Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը, որը 2026 թվականին անցկացվում է «Բարենպաստ հոգեսոցիալական աշխատանքային միջավայր․ աշխատողների բարեկեցության և կազմակերպության ամրապնդման հիմք» խորագրի ներքո։

«Մեր ապագան» հիմնադրամը Հայաստանում իրականացրեց միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 13:49

Արմինֆո. «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը Հայաստանում իրականացրել է ծրագիր՝ նվիրված ԽՍՀՄ ատոմային առողջապահության համակարգի հիմնադիրներից մեկի և ճառագայթային անվտանգության կայացման առանցքային գործիչ Ավետիք Իգնատի Բուռնազյանի ծննդյան 120-ամյակին:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան