Arminfo.info

Իրավապաշտպան․ Արցախցիների տեղահանումը Հայոց ցեղասպանության պերմանենտ քաղաքականության օղակ է
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 17:07

Արմինֆո. 2023 թվականի աշնանն Արցախի բնակչության բռնի տեղահանումը Հայոց ցեղասպանության պերմանենտ քաղաքականության օղակ է։ Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 16:09

Արմինֆո. Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 15:57

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 15:17

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել Է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության հարցեր
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 15:13

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Աշոտյանը ներկայացրել է ՀՀԿ առաջարկները՝ ԵՔՀ երևանյան գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի առանցքային մարտահրավերների մասին իրազեկելու վերաբերյալ
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 14:54

Արմինֆո Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է իրենց ընդդիմադիր քաղաքական ուժի և երկրի քաղաքացիների առաջարկությունները՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավերների վերաբերյալ իրազեկելու վերաբերյալ:

Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարներ կարող են դառնալ նաեւ ոլորտի մասնագետ չհանդիսացղ անձինք
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 14:51

Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ընդլայնել պետական բժշկական հաստատությունների գործադիր մարմինների կազմում ընդգրկված անձանց մասնագիտական կրթության նկատմամբ պահանջները: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովն ապրիլի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" օրենքում երկրորդ ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությանը:

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 14:09

Արմինֆո.  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարեւոր է Եվրամիության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից առաջ:

Զուրաբյան․ ՀԱԿ-ը Հայոց ցեղասպանությունը քաղաքական խաղի մանրադրամ չի դարձրել և չի դարձնի
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:54

Արմինֆո. Հայ ազգային կոնգրեսը երբեք չի դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց երբեք չի ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցությունից ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրբայանը:

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:45

Արմինֆո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ 

Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարում է մայիսի 5-6-ը «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովի անցկացման մասին
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:26

Արմինֆո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է մայիսի 5-6-ը «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովի անցկացման մասին:

Նարեկ Կարապետյան. "Ուժեղ Հայաստանի" առաջնորդի կալանքի երկարաձգումն ապօրինի քայլ է համաշխարհային քաղաքական պրակտիկայում
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:14

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգելն ապօրինի քայլ է համաշխարհային քաղաքական պրակտիկայում: Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ ArmeniaTV News-ի հետ հարցազրույցում։

Երևանում կարևորում են Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:06

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան առաջիկա պետական այցի մանրամասները:

Մոսկվայում բացվեց «ատոմային առողջապահության» հիմնադիր Ավետիք Բուռնազյանի հուշարձանը
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 12:54

Արմինֆո. Երեկ Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության Դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի տարածքում գտնվող այգում տեղի ունեցավ ռազմական բժիշկ, ռուսական ճառագայթային բժշկության հիմնադիր և Պետական ​​ճառագայթային անվտանգության ծառայության առաջին ղեկավար Ավետիք Բուրզանյանի հուշարձանի բացման արարողությունը։

ՌՀՀ-ն առաջարկում է որակավորման բարձրացման դասընթացներ հանրային ծառայողների համար
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 12:50

Արմինֆո. Ռուս-հայկական համալսարանը մասնակցում է հանրային ծառայողների համար նախատեսված որակավորման բարձրացման (վերապատրաստման), հավելյալ մասնագիտական կրթության զարգացման պետական ծրագրին և առաջարկում է հինգ դասընթաց ամենաարդիական ուղղություններով։ 

ՀՀ վարչապետ. Նոր Սահմանադրությունը չպետք է հղումներ պարունակի Անկախության հռչակագրին
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 12:05

Արմինֆո. Հայաստանի նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի որևէ հղում Անկախության հռչակագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոր Սահմանադրության ընդունումը լիակատար լեգիտիմություն կհաղորդի Հայաստանում հաստատված իրավակարգին. Փաշինյան
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 11:38

Արմինֆո. Հայաստանում հաստատված իրավական կարգը բխում է քաղաքացիներից, նրանց որոշումներից և համաձայնությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հերթական դրույթները։

Հայերի ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Ադրբեջանը ոչնչացրեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 11:36

Արմինֆո. Ադրբեջանը քանդել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար — խմբ.) Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Համբարձում Մաթևոսյանը Փարիզում կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 11:21

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության նախարար Մոնիկ Բարբուտի հրավերով, կմասնակցի G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Փարիզում ապրիլի 22-ից 24-ը։

ՀՀ առաջին նախագահը ցավակցություն է հայտնել հայտնի բժիշկ Բեռնարդ Անդրեասյանի մահվան կապակցությամբ
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 11:20

Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել հայազգի հայտնի ֆրանսիացի բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ։




Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ