Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:21
Արմինֆո.Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը պարտավորեցնում է լինել ուժեղ և միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:16
Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իսրայելական հարձակումները և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:15
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:11
Արմինֆո.Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 12:00
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:54
Արմինֆո. Միայն համազգային միասնականությունը թույլ կտա Հայաստանին ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման և հանուն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի քայլեր ու նախաձեռնություններ մշակելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձում ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:43
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իշխանության գալու դեպքում իր թիմը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:36
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:29
Արմինֆո. Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ է։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:20
Արմինֆո. Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կարևոր հարթակ կդառնա Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ ամփոփման անցկացման համար:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:13
Արմինֆո. Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, "ՀայաՔվե" նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 11:05
Արմինֆո. Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև։ Այդ մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձում՝ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 10:59
Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սկսել են օգտագործել "Մեծ եղեռն" արտահայտությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 10:57
Արմինֆո. Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 10:28
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը Երեւանի Հանրապետության հրապարակում: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 10:18
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: "Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը", - ասվում է սոցիալական ցանցերում ՌԴ դեսպանատան հրապարակման մեջ:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 10:05
Արմինֆո. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Հայաստանում հիշատակի միջոցառումներ են անցկացվում: Վաղ առավոտից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին:
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 20:58
Արմինֆո.Երկրի շահերը վեր են կուսակցական շահերից, աթոռներից և իշխանությունից։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 20:44
Արմինֆո. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը:
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 20:01
Արմինֆո.Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:
|