Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:47
Արմինֆո.Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:45
Արմինֆո.«Հայաստանում մամուլում տեղեկատվության տեղադրման միջոցով ծանուցման մեխանիզմն ամբողջությամբ կփոխարինվի էլեկտրոնային համակարգով։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:30
Արմինֆո.«Էկոպարեկային ծառայության աշխատակիցների վրա կդրվի նաև կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու պարտականություն՝ պետական նշանակության անտառների, անտառային հողերի և հատուկ պահպանվող տարածքների կառավարման շրջանակներում: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:28
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ապրիլի 14-ի խորհրդարանի լիագումար նիստում բարձրացրել է կալանավորված 18-ամյա դպրոցականի հարցը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:12
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:17
Արմինֆո. Հայաստանը երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման պայմանավորվածության շրջանակում արել է այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր, գնդակն այժմ նրա դաշտում չէ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ճշտելով, թե ինչ է արվել այդ պայմանավորվածության շրջանակներում։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:10
Արմինֆո.Հայաստանը 2025 թվականին Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում Է՝ Ռուսաստանից և Թուրքիայից հետո։ Այդ մասին գրում են վրացական ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ տվյալները։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:55
Արմինֆո.«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իրավունք կստանա խրախուսել ոչ միայն Կոմիտեի աշխատակիցներին, այլև այն անձանց, ովքեր օգնություն են ցուցաբերում գերատեսչության գործունեությանը: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:39
Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է "Պետական տուրքի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:09
Արմինֆո.Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը: Նախարարին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:57
Արմինֆո.Ռուսաստանահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը վաղվա դատական նիստում առաջնահերթ կարգով միջնորդելու է քննարկել գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը: Այդ մասին ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:55
Արմինֆո. Հայաստանում կարգելվի սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված, բռնություն և դաժանություն քարոզող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը արտասահմանյան հեռուստառադիոծրագրերում: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:52
Արմինֆո.Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը կպահպանվի մինչև 2030 թվականը: Զուգահեռաբար նախապատրաստական անցում է կատարվելու ընդունելության նոր համակարգին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:25
Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիա, որոնք ահազանգում են երկրում իրենց նկատմամբ ատելության հրահրման հերթական դեպքերի մասին:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:43
Արմինֆո.Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:34
Արմինֆո."Սրբազան պայքար" շարժման 18 կողմնակիցների գործով փաստաբանները ներկայացրել են նոր հանցանշանը, որն, իբր, հայտնաբերվել է անցած տարվա հունիսին շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նստավայրում կատարված խուզարկություններից հետո:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:28
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ամենահարգալից հարաբերություններ ունի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտարարել է ինքը՝ Սիմոնյանը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:46
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:26
Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել են 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու մասին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:16
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։
|