Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 16:10
Արմինֆո.Հայաստանը 2025 թվականին Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում Է՝ Ռուսաստանից և Թուրքիայից հետո։ Այդ մասին գրում են վրացական ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ տվյալները։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:55
Արմինֆո.«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իրավունք կստանա խրախուսել ոչ միայն Կոմիտեի աշխատակիցներին, այլև այն անձանց, ովքեր օգնություն են ցուցաբերում գերատեսչության գործունեությանը: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:39
Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է "Պետական տուրքի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 15:09
Արմինֆո.Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը: Նախարարին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:57
Արմինֆո.Ռուսաստանահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը վաղվա դատական նիստում առաջնահերթ կարգով միջնորդելու է քննարկել գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը: Այդ մասին ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:55
Արմինֆո. Հայաստանում կարգելվի սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված, բռնություն և դաժանություն քարոզող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը արտասահմանյան հեռուստառադիոծրագրերում: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:52
Արմինֆո.Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը կպահպանվի մինչև 2030 թվականը: Զուգահեռաբար նախապատրաստական անցում է կատարվելու ընդունելության նոր համակարգին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 14:25
Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիա, որոնք ահազանգում են երկրում իրենց նկատմամբ ատելության հրահրման հերթական դեպքերի մասին:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:43
Արմինֆո.Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:34
Արմինֆո."Սրբազան պայքար" շարժման 18 կողմնակիցների գործով փաստաբանները ներկայացրել են նոր հանցանշանը, որն, իբր, հայտնաբերվել է անցած տարվա հունիսին շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նստավայրում կատարված խուզարկություններից հետո:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 13:28
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ամենահարգալից հարաբերություններ ունի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտարարել է ինքը՝ Սիմոնյանը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:46
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:26
Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել են 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու մասին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:16
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 12:06
Արմինֆո. Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 11:41
Արմինֆո. Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի գործերի նախարար-պատվիրակ Բենժամեն Հադդադի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Հադդադը, իր Twitter-ում (X)։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 11:21
Արմինֆո. Հայաստանի եվրոպական կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կմասնակցի "Բոլորին դեմ եմ"շարժման ցուցակով: Այդ մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերով հաղորդել է կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 10:58
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026, 10:51
Արմինֆո. ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունիը
|