


Արմինֆո. Պետական կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետությանը պատկանող պատմամշակութային հուշարձանները ապօրինաբար Հայ Առաքելական Եկեղեցուն հանձնելու համար: Այդ մասին տեղեկանում ենք դատաիրավական համակարգի Datalex.am կայքում հրապարակված տեղեկատվությունից։
Ըստ մեղադրող կողմի՝ Մանուկ Վարդանյանը և Կոմիտեի աշխատակազմի իրավական և օրենսդրական զարգացման բաժնի մասնագետը դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է լուրջ հետևանքներ: Մանուկ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Գործի նյութերը վկայում են, որ նրա մասնակցությամբ պատմամշակութային հուշարձան հանդիսացող մի շարք վանքեր և եկեղեցիներ անհատույց հանձնվել են Հայ Առաքելական Եկեղեցուն:
Գործը 2026 թվականի ապրիլի 9-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Դրա քննությամբ կզբաղվի դատավոր Մարիա Մոսինյանը։



