


Արմինֆո.Քիչ առաջ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Այդ մասին Facebook-ի իր էջից հաղորդել է նույն կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը:
Նրա ասելով՝ Գոհար Ղումաշյանը նորածին երեխայի մայր է։ Մելոյանը նշել է գործընկերոջ դեմ առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը։ "Սա վախի հերթական դրսևորումն է։ Այս պահին մենք շարժվում ենք Մոսկովյան 1 հասցեով", - ասել է նա:



