


Արմինֆո. Հայաստանը ներկայումս կանգնած է ինքնության խորը ճգնաժամի առջև, որի դրսևորումը կոգնիտիվ ճգնաժամն է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված "Մերձավոր և Միջին Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ" խորհրդաժողովում:
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ հայ ժողովրդին բազմավեկտոր պատերազմ է հայտարարված, և եթե Հայաստանը չճանաչի աշխարհն ու իր տեղը դրանում, գործնականում, անհնար կլինի հաղթահարել այդ կոգնիտիվ ճգնաժամը: Ելքը, ինչպես նշել է քաղաքագետը, պետության կենսունակության վերականգնումն է։
"Գլոբալ գործընթացների և Իրանում պատերազմի ֆոնին, որը վերջին տարիների ամենաարյունալի պատերազմն է, Հայաստանը պետք է, վերջապես, դուրս գա "օբյեկտի" կարգավիճակից և ձեռք բերի "սուբյեկտի" կարգավիճակ", - ընդգծել է Սուրեն Պետրոսյանը:
Նա նաև հավելել է, որ երկիրը վերջապես պետք է դառնա միջազգային իրավունքի այնպիսի սուբյեկտ, որն ինքն է ձևավորում իր ազգային նախագիծը, այլ ոչ թե հարմարվում պարտադրված կանոններին:



