Հինգշաբթի, 21 Հունվարի 2016 13:33

Տաթևիկ Շահունյան

Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը. ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ

Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը. ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ

Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը:

 

 

Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, եւ հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին:

 

Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը՚: 

 

ՙՀամաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

 

1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը /ԽՀՀ/ դեռեւս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության հնացած համաձայնագրին,

 

2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,

 

3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետեւ ընդգծում է, որ հարգանքn այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել եւ հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչեւ ներդրումները եւ առեւտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առեւտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ,

 

4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում մնում է Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը եւ ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական եւ կայուն առաջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,

 

5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձեւաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ եւ լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,

 

6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարեւորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձեւաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ պայքարը խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,

 

7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը եւ ակնկալում խոշտանգումներից խուսափելու եւ անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաեւ Դատական օրենսգրքի վերանայումը եւ դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով եւ ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ընդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC /Միջազգային քրեական օրենսգրքի/ վավերացմանը տրվող կարեւորությունը,

 

8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին եւ երկրորդ կարծիքները եւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով եւ լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,

 

9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված եւ գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար եւ ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչեւ 2017 թվականի համապետական ընտրությունները,

 

10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարեւոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաեւ՝ EDIHR-ի /Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիք/ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում եւ խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME եւ Horizon 2020 ծրագրերին,

 

11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող եւ մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածումն է,

 

12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն եւ որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,

 

13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, եւ որն ընդունվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից,

 

14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել եւ աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,

 

15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները եւ ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին՝ հետագայում եւս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,

 

16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարելու անցյալի ժառանգությանը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ:Ընդունված է 2016 թվականի հունվարի 21-ին՚,- ասվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի եզրափակիչ հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան