


Արմինֆո. Երեկ Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության Դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի տարածքում գտնվող այգում տեղի ունեցավ ռազմական բժիշկ, ռուսական ճառագայթային բժշկության հիմնադիր և Պետական ճառագայթային անվտանգության ծառայության առաջին ղեկավար Ավետիք Բուրզանյանի հուշարձանի բացման արարողությունը։
Հուշարձանի բացումը համընկնում է գիտնականի ծննդյան 120-ամյակի, ինչպես նաև նրա անունը կրող Դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի 80-ամյակի հետ։
Բուրզանյանը մասնակցել է հայրենական պենիցիլինի մշակմանը, միջուկային արդյունաբերության օբյեկտներում ներդրել է բժշկական սարքավորումներ և մշակել ճառագայթային անվտանգության արձանագրություններ։
Բուրնազյանը (1906–1981) ճառագայթային անվտանգության ոլորտի ականավոր գիտնական էր, «ատոմային առողջապահության» կազմակերպիչ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), Լենինի, Ստալինի և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։



