


Արմինֆո. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ներկայիս իշխանության առաջնահերթություններից հանելը հիմարություն է և դավաճանություն։ Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով ՝ այդ մասին այլևս ասելու բան չկա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանություններն ի վիճակի են ինչ-որ բան անել Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման գործընթացը կասեցնելու համար, Սերժ Սարգսյանը հակիրճ նշել է, որ նրանք ոչինչ չեն անի, եւ դա ակնհայտ է:
Նախկին նախագահը հույս է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2021 թվականի սցենարը չի կրկնվի։ "Շատ եմ ուզում, որ չկրկնվի", - նշել է Սերժ Սարգսյանը։



