


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցին պետք է կատարի իր գործառույթը, այն է՝ ծառայի Ամենափրկիչ Հիսուս Քրիստոսին, և՝ ոչ այլ կերպ։ Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չկա եկեղեցի առանց ժողովրդի, ինչպես չկա եկեղեցի առանց հավատացյալների։ Այս ֆոնին Կտրիճ Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոս չէ։ Ավելին, ինչպես շարունակել է վարչապետը, հոգևորականները Հայաստանի քաղաքացիներ են և պետք է գործեն օրենքի սահմաններում, և, եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, ապա դա պետք է անեն նաև հոգևորականները: Հայաստանում, ըստ Փաշինյանի, պետք է լինի լիակատար թափանցիկություն հարկերի հարցում։ «Ինչու՞ նրանք չպետք է հարկեր վճարեն: Մենք արդեն ութ տարի պատրաստակամություն ենք հայտնում ներդնել մի համակարգ, որով Եկեղեցու վճարած հարկերն ամբողջ ծավալով կվերադարձվեն եկեղեցուն։ Ինչու՞ պետք է եկեղեցու համար ներմուծվող այն ապրանքները (օրինակ ՝ սուրճը), որոնք ծիսական նշանակություն չունեն, ազատվեն հարկից։ Ինչու՞ քաղաքացիները չպետք է իմանան մոմի վաճառքից ստացված շրջանառության չափի մասին և չիմանան, թե ուր են գնում այդ գումարները», - հավելել է նա:
Փաշինյանի խոսքով ՝ հոգևորականների ներկայիս վիճակը կապված է այն բանի հետ, որպեսզի նրանք ֆինանսական և այլ տեսանկյուններից կախված լինեն մեկ անձից: «Ինչու՞ չպետք է էթիկայի նորմեր լինեն հոգևորականների վարքագծում: Նորմա՞լ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնողը երեխաներ ունենա»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։



