


Արմինֆո.Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:
Երթի մասնակիցները շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս տարի այն անցկացվում է "Պայքարը շարունակվում է" կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի արդարության անսասան կամքը։ Երթի մասնակիցները կանցնեն Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով:



