Arminfo.info


 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026 16:11
Մարիաննա Մկրտչյան

Մոսկվա. Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը հանրապետության ներքին գործերին միջամտելն է

Մոսկվա. Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը հանրապետության ներքին գործերին միջամտելն է

Արմինֆո.Մոսկվայում համոզված են, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը երկրի ներքին գործերին միջամտելն է։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 21-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործընկերային առաքելություն ուղարկելու մասին։ «Խոսքը տվյալ երկրում երկրորդ քաղաքացիական առաքելության մասին է։ Ակնհայտ է, որ նոր մեխանիզմը, որը եվրոպացիների կողմից մատուցվում է որպես օգնություն Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտա հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա ազդելու համար. սա նույնպես հասկանալի է, ակնհայտ, և, ի դեպ, Բրյուսելում դա նույնպես ոչ ոք չի թաքցնում։ Ապօրինի ֆինանսական հոսքերին հետևելու, կիբերհարձակումներին հակազդելու, տեղեկատվական մանիպուլյացիաների և երրորդ երկրների տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին», - համոզմունք է հայտնել Զախարովան՝ կոչ անելով իրերն իրենց անուններով կոչել։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ում կցանկանան նաև ազդել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Որպես իր խոսքերի ապացույց նա բերել է այն փաստարկը, որով ուղարկվում է առաքելությունը՝ «ապօրինի ֆինանսական հոսքերի վերահսկում»։ Զախարովան վստահություն է հայտնել, որ եթե ԵՄ-ում ցանկանային հետևել ապօրինի ֆինանսական հոսքերին, ապա ավելի տրամաբանական կլիներ նման առաքելություն ուղարկել Ուկրաինա, այլ ոչ թե Հայաստան։ «Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք առաքելություն ուղարկում Հայաստան, այլ ոչ թե Ուկրաինա։ Որովհետև նրանց նպատակը ոչ թե վերահսկելն է, այլ ազդելը՝ քաղաքականապես ազդելն ու մանիպուլյացիայի ենթարկելը», - հավելել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ առաքելությունը, որը բառերով պատրաստվում է պայքարել ինչ-որ միջամտությունների դեմ, ինքնին հանդիսանում է նման միջամտության գործիք։ Զախարովան հիշեցրել է, որ նմանատիպ գործընկերային առաքելություն գործում է Մոլդովայում, և բոլորը քաջածանոթ են այդ գործունեության արդյունքներին։

«Բազմիցս ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ Եվրոպական միության և այլ կառույցների ներկայության ընդլայնումը հակասում է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին, երբ տարածաշրջանի խնդիրները լուծվում են հենց այդ երկրների և նրանց հարևանների կողմից։ Այն նաև ռիսկեր է պարունակում Եվրասիայի այս հատվածի շատ փխրուն կայունության համար։ Վաղուց հայտնի է, թե ինչին է ուղղված արևմտաեվրոպական քաղաքական միտքը՝ իր դատարկ խոստումներով ներքաշել գործընկերներին սեփական կոորդինատային համակարգի մեջ։ Իսկ այն, որպես կանոն, ռուսոֆոբիկ է, որից հետո նրանց ձեռքերով լուծում են սեփական խնդիրները», - շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում տեսնում են, թե ինչպես է ԵՄ-ն, որը որդեգրել է «միլիտարիզացիայի ուղղի՝ հանուն առասպելական ռուսական սպառնալիքին դիմակայելու, ձգտում Հայաստանը վերածել իր ֆորպոստի»։ «Այս ամենը խիստ հակասում է Երևանի պաշտոնական կուրսին՝ չծառայել որպես մանրադրամ երրորդ երկրների շահերի համար։ Հայաստանի համաձայնությունը նոր առաքելության տեղակայմանը, ինչպես ձևակերպում են եվրոպացիները, ըստ ամենայնի, կապված է նրանով, որ դրա օգնությամբ ղեկավարությունը հույս ունի արագացնել իր առաջխաղացումը եվրոպական ուղիով։ Պարզապես պետք չէ շփոթել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը (իսկ այդ ճանապարհին արդեն քիչ չեն դոփող պետությունները) եվրոպական ուղու հետ։ Ինչպես ինձ է թվում, ոչ թե ԵՄ անդամակցությունն է պետք Հայաստանին, ինչպես և Մոլդովային, այլ ինչ-որ «եվրոպական ուղի», իսկ դա հաստատ այնտեղ տանող ճանապարհը չէ», - շարունակել է ռուս դիվանագետը։

Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ ազգային տնտեսությանը և բնակչության բարեկեցությանը հասցված վնասը մեղմելու համար օգնություն հաստատ չի լինի, եթե Երևանը վերակողմնորոշվի ոչ թե դեպի ԵՄ անդամակցություն, այլ պարզապես դեպի ԵՄ և եվրոպական պահանջներ։ «Մենք ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցներն ու ընկերները թույլ չեն տա օգտագործել այսպես կոչված նոր առաքելությունը սեփական ներքին գործերին միջամտելու և Երևանին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու համար, ինչը ենթադրում է մեր երկրի հետ բարեկամական կապերի քայքայում և միացում Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը», - եզրափակել է Զախարովան։

Ապրիլի 21-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշմանը։ Այն նախատեսված կլինի երկու տարվա համար։ Ըստ տեղեկատվության՝ «առաքելությունը կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ տրամադրելով ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն նախարարություններին ու անվտանգության մարմիններին»։ Այդ խորհրդատվությունները կենտրոնացած կլինեն քաղաքականության մշակման, տեղեկատվության արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի հայտնաբերման և դրանց արձագանքման վրա։ Առաքելությունը նաև կգնահատի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի անվտանգային կարողությունների զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետորեն բացահայտել հիբրիդային սպառնալիքները և արձագանքել դրանց՝ ԵՄ մեթոդաբանություններին ու ստանդարտներին համապատասխան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա «խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար, իսկ հետագայում, հնարավոր է, նաև ավելի մշտական քաղաքացիական առաքելություն»։ Այս կապակցությամբ հիշեցվում էր, որ ԵՄ-ն անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ շուրջ 20 հոգուց բաղկացած նմանատիպ խումբ էր ուղարկել Քիշնև՝ «օգնելու մոլդովական իշխանություններին հայտնաբերել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությանը»։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հայտարարել էր Հայաստանին 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու» համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումըGRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայումՀայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետոԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
ՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործումՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծըՔաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորությունՀայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
Մոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՄոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծՀայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համարՀայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջ
Հունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունըՀունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը