


Արմինֆո. Երևանում բերման են ենթարկել արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանին (Կանդազ): Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը:
«Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով», - գրել է Կարաապետյանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այդ առնչությամբ որևէ տեղեկություն պարզել չի հաջողվել:



