


Արմինֆո. Ջազի միջազգային օրը առաջին անգամ կնշվի Արտաշատում: Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բացօթյա համերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Վերին Արտաշատի համայնքային կենտրոնի բակում, որին կմասնակցեն Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբը և «Դիալոգ պրոյեկտ» խումբը։
Համերգին կմասնակցեն նաև սիրված արտիստներ Մաշա Մնջոյանը, Աղվան Պապոյանը, Լուսինե Կզոչյանը և Գեորգի Մանգասարյանը: Մուտքն անվճար է:



