


Արմինֆո. Հայաստանի Արտաքին գործերի նախարարության համակարգման ներքո մշտական աշխատանք է տարվում Բաքվում պահվող մեր հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հավաստիացրել է, որ միջազգային իրավունքի շրջանակում և բոլոր հնարավոր մարդասիրական խոողովաակներով առողջական վիճակը և այլ հարցերը համակարգվում են արտաքին քաղաքական գերատեսչության կողմից: "Դրանք ոչ մի վայրկյան չեն ուշանում, չեն դանդաղում, չեն դադարում, այլ գտնվում են մեր կառավարության ուշադրության կենտրոնում", - ընդգծել է նախարարը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



