


Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունների դաշինքը և "ՀայաՔվե" միավորումը համաձայնել են համատեղ նախընտրական քարոզարշավ իրականացնել, ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև համատեղ վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի օրինականության նկատմամբ:
Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և "ՀայաՔվե" ազգային-քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև "Ուժեղ Հայաստան" դաշինքի և "Ապրելու երկիր" կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում "Ուժեղ Հայաստանի" ղեկավար Սամվել Կարապետյանի ներկայությամբ "Ուժեղ Հայաստան" դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և "ՀայաՔվե" ազգային - քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
Փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են միավորել ջանքերը, որպեսզի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների միջոցով հասնեն գործող վարչակազմի հեռացման և նոր ազգային իշխանության ձևավորման



