


Արմինֆո. Եթե Փաշինյանն ու Ալիևը ադրբեջանցիներին վերաբնակեցնեն Հայաստանում, երկիրը կվերածվի թուրքական անկլավի՝ ինչպես Բաթումը։ Այդ մասին փոդքասթում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները Հայաստանում կսկսեն գնել հողեր, կկառուցեն գործարաններ, որտեղ կաշխատեն ադրբեջանցիները։ "Մեր տարածաշրջանում նման փորձ կա հարևան Վրաստանում, որտեղ այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սխալների հաշվին Բաթումը սկսեց իրենից ներկայացնել թուրք-ադրբեջանական անկլավ", - ասել է Սամվել Կարապետյանը:
Նա հավելել է, որ 2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հարց չեն քննարկում: Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է անում, իսկ Հայաստանում մարդկանց մի փոքր խումբ վազքով այդ հայտարարությունները կյանքի է կոչում ։ "Ես վստահ եմ, որ այսօր Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ հարցեր քննարկող չկա, բայց մենք կդադարեցնենք այս ամենը", - ընդգծել է Սամվել Կարապետյանը:



