


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի կտա "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ "հալյուցինոգեն սնկերի" մասին նրա խոսքերի համար: Այդ մասին վարչապետը հայտարարել է Facebook-ի իր էջից։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Չինաստան ուղեւորության ընթացքում Հայաստանի վարչապետին հատուկ ռեստորանում հյուրասիրել են այդ սնկով, որը հետո հալյուցինացիաներ են առաջացնում: Փաշինյանին դա այնքան է դուր եկել, որ նա իր հետ Հայաստան է բերել տվյալ մթերքի մեկ տոննա, որն ընդունում է ճեպազրույցներից ու երկրի խորհրդարանում ելույթներից առաջ։
"Ինձ ցույց տվեցին մեկ տոննա հալյուցինոգեն սնկերի մասին կալուգացի օլիգարխի այդ հիմար հայտարարությունը։ Բնականաբար, ես նրան դատի եմ տալու, և այդ բառի իրավական իմաստով նրան "կերակրելու եմ" մեկ տոննա հալյուցինոգեն սնկով", - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:



