


Արմինֆո. Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ մարդկանց մի փոքր խումբ ցանկանա։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" կուսակցության շնորհավորական ուղերձում։
"Սիրելի´ հայրենակիցներ,Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։
Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։ Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին` Բեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները` 1992 թվականին` Շուշիում։ Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ", - ասվում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ուղերձում:



