


Արմինֆո. Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Իրան-Հայաստան սահմանի Նորդուզի անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի նահանգապետ Յահյա Դաշտիի, Նորդուզի սահմանային անցակետի պետ Մոհամմադ Իբրահիմ Նոշիրանզադեի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինի հետ։
Իրանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացումը, բեռնատարների տարանցման հեշտացումը, առկա խոչընդոտների վերացումը և քաղաքացիների համար պատշաճ ծառայությունների ապահովումը։



