


Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ առաջիկայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ շփումներ չի նախատեսում:
Մայիսի 12-ին Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք մտադիր չէ Լավրովի հետ քննարկումներ անցկացնել՝ հայկական կողմին բողոքի նոտա հանձնելու ֆոնին, Միրզոյանը խոստովանել է, որ՝ ոչ:
Նրա ասելով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ։ "Քննարկման հատուկ թեմա չեմ տեսնում", - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը: Նա արտասահմանյան առաջնորդներին խորհուրդ էր տվել հրաժարվել շքերթին մասնակցելուց ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում չի մոռացվի Երևանի լռությունը Մոսկվայի հասցեին Զելենսկու այդ "ահաբեկչական հայտարարությունների" ֆոնին: Ավելին, նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, և նրան բողոք էր ներկայացվել այդ կապակցությամբ:



