


Արմինֆո. Հայաստանի ազգային խոհանոցի ուտեստները շուտով կգրանցվեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահը "Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում" հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նա նշել է, որ համապատասխան քննարկումներն այս պահին ընթանում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ: Ընդգծելով, որ հայկական ազգային խոհանոցը տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, խոհարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն ներառում է այնպիսի ուտեստներ, որոնք կարող են խթանել գյուղատնտեսության և, ընդհանրապես, զբոսաշրջության ոլորտի զարգացումը:
Մամուլյանը նաև հաղորդել է, որ ռեստորաններն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ազգային խոհանոցի նկատմամբ: "Մրցակցությունն այսօր այնպիսի մակարդակի վրա է, որ զարգացումն ակնհայտ է", - ընդգծել է նա:
Իր հերթին՝ Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մխիթար Ապերսյանը ոլորտի զարգացմանը խոչընդոտող գործոնների թվում նշել է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համակարգված քաղաքականության բացակայությունը: "Անհրաժեշտ է միասնական տեսլական ձեւավորել եւ արդյունավետ փոխգործակցություն հաստատել", - նշել է նա:



