


Արմինֆո. ՀՀ ՆԳՆ և Քննչական կոմիտեի աշխատակիցները Երևանում ավելի քան մեկ տասնյակ հասցեներով խուզարկություններ են իրականացնում:
Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հաստատել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, իրավապահները խուզարկություններ են անցկացնում հայկական մայրաքաղաքի 15 հասցեներում: Նախարարությունից այլ մանրամասներ չեն հայտնել:
Միևնույն ժամանակ, իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցների հաղորդմամբ, իրավապահները փնտրում են ապօրինի պահվող զենք և զինամթերք:



