
Արմինֆո."Հայաստան" դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսքերը, որոնք նա երեկ հիստերիկ նյարդային պոռթկման պայմաններում արտահայտել էր, ինչպես ինքն է ասել, "փախած արցախցիների" հասցեին:
Այսօր, ելույթ ունենալով Ախուրյանի ընտրողների հետ հանդիպմանը, Քոչարյանը նկատել է, որ դահլիճում գտնվողների կեսից ավելին պատմական Հայաստանի շրջաններից եկածների ժառանգներ են, որոնք փախել էին Ցեղասպանությունից, և այժմ, ըստ Փաշինյանի վարկածի, նրանց բոլորին պետք է անվանել "փախած"։
Նա անընդունելի է համարել երկրի բնակիչների վրա նման հարձակումները՝ կառավարության ղեկավարի կողմից, որը, ըստ Քոչարյանի, իրականում, դարձել է անմեղսունակ: "Ես ընտրողների հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ "մեղսունակության մասին տեղեկանքը" անհրաժեշտ է ոչ միայն նրանց, ովքեր մեքենա վարելու իրավունք են ստանում, այլեւ՝ երկրի ղեկավարների համար։ Ես, կարծես, նայեցի ջրի մեջ և ճիշտ դուրս եկա՝ հաշվի առնելով Փաշինյանին անռչվող երեկվա միջադեպը։
Միեւնույն ժամանակ, պատասխանելով ներկաների հարցերին, Քոչարյանը նշել է, որ իր կյանքում չի կատարել որեւէ քայլ, որի մասին ամաչի պատմել իր երեխաներին ու թոռներին: Ապրելու նրա բանաձևը․ "Չանել այն, ինչի մասին ամաչելու ես պատմել երեխաներիդ":
Պատասխանելով նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանի՝ «Հայաստան» դաշինքից դուրս գալու պատճառների մասին դահլիճից հնչած հարցին՝ Քոչարյանը նշել է, որ նման բան լինում է, մանավանդ, հաշվի առնելով իշխանությունների մեծ ճնշումը։ Նա հավելել է, որ կորուստներ եղել են նաեւ մյուս խմբակցություններում, այդ թվում՝ կառավարող։ Քաղաքական գործիչն ընդունել է նաև իր մեղքը պատգամավորության թեկնածուների ցուցակը կազմելու գործում, հավելելով, որ ևս 2-3 հոգի վախեցել են և, պարզապես, չեն վերցրել մանդատները: "Մեկին խոստացել են քաղցրաբլիթ, մյուսների վրա քրեական գործեր են կախել, հասցրել են մինչեւ վճռաբեկ ատյան՝ ճնշման տակ պահելու նպատակով", - պարզաբանել է քաղաքական գործիչը, հավելելով, որ նման բան տեղի է ունենում ամենուրեք և պետք է ավելի ամրապնդի դաշինքը, այլ ոչ թե՝ թուլացնի այն:
Հարցին, թե ինչ է անելու հունիսի 8-ին, Քոչարյանը պատասխանել է, որ տոնելու է հաղթանակը: «Առաջ գնալով՝ չնայել հետ: Եթե հրամանատարը սկսի հետ նայել, ամբողջ վաշտը կամ գումարտակը հետ կնայի և վճռական պահին կպարտվի", - ասել է նախկին նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք: