
Արմինֆո. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, թե, իբր, ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ: Նրա խոսքով ՝ այդ ֆեյքը ուռճացնում է ՌԴ-ի լրտեսամոլությունը։
"Վերջերս հակառուսական ուղղվածության տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է իրականության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող բացահայտ պասկվիլ այն մասին, թե, իբր, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Երևանում, նրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները ինչ-որ չթույլատրված գործունեությամբ են զբաղվում Հայաստանի շահերի դեմ", - լրագրողներին ասել է փոխարտգործնախարարը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո: Գալուզինը նշել է, որ այդ լրատվամիջոցը "ուռճացնում է լրտեսամոլությունը Ռուսաստանի դեմ"։
"Իհարկե, պետք է ասեմ, որ դա բացարձակ սուտ է, բացարձակ ֆեյք", - նշել Է դիվանագետը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, "դիվանագիտական առաքելության կողմից գործառույթների կատարումը, որոնք ուղղակիորեն ամրագրված են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայում, խեղաթյուրված, բացարձակապես չարամտորեն ներկայացվում են որպես ինչ-որ չթույլատրված գործունեություն": "Եվ վերագրվում են բաներ, այդ թվում ՝ այդ համատեքստում հայ քաղաքական գործիչներին, որոնք բացարձակապես տեղի չեն ունեցել", - ըստ ՏԱՍՍ-ի՝ հավելել Է Գալուզինը։
"Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին- ծանոթ.ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ պնդում են, թե ունեցել է և ունի", - օրինակ է բերել նա։
ՌԴ փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան "տվել է, տալիս է և տալու է պատշաճ հակահարված, արձագանքելու է համապատասխան կերպ":
Ավելի վաղ լատվիական Insider-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե, իբր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական ԱԴԾ գործակալ է, իսկ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Երկու գործիչներն էլ հերքել են այդ պնդումները, այնուամենայնիվ, իշխանությունների քարոզչամեքենան շարունակում է տարածել այդ լուրը։ Ավելին, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու փաստի առթիվ։ Բացի այդ, Հայաստանի ԿԸՀ-ում հաղորդե լ են, որ ստուգել են Նարեկ Կարապետյանի տվյալները, և նա երկրորդ քաղաքացիություն չունի: