


Արմինֆո. Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը սպառնացել է դատի տալ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, եթե նա չհերքի իր իսկ խոսքերն այն մասին, թե Ամստերդամը պաշտպանել է սեռական բռնության մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի շահերը:
"Ռուբեն Ռուբինյան, Դուք մարդկային դիմագիծը կորցրած ստախոս եք։ Ես երբեք չեմ աշխատել Էփշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհուրդ չեմ տվել: Եթե դուք անհապաղ և հրապարակայնորեն չհերքեք այս աղաղակող սուտը, ես ձեր դեմ հայց կներկայացնեմ 10 միլիոն դոլարի վնասի փոխհատուցման համար", - գրել է Ամստերդամը՝ Facebook-ի իր էջում:



