


Արմինֆո. ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, միայն վերջին երկու օրերին ընտրակաշառք տալու և ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքի խախտման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի քննության շրջանակներում 21 մարդ է ձերբակալվել, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



